Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ կլինի մեր վերջին պատասխանը: Եթե մենք մեր մասին խոսված կամ տպված բոլոր վյրահաչություններին պատասխանելու լինեինք, դա մեզանից շատ ժամանակ կխլեր:

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

«Արձագանքի» ներկա տարվա 29-րդ համարում՝ ոմն Հարություն-Բեկ Սարգիս-բեկյան Հասան-Ջալալյան՝ դիմում է մեր հասցեին մի նկատողությամբ, թե մենք Հասան-Ջալալյանների տոհմագրության մեջ, որ տպվեցավ անցյալ տարի «Արձագանքի» 45 և 46 համարներում, սխալներ ենք արել. և այդ սխալները «յուր մոտ գտնված առավել հավատարիմ տեղեկություններով» պարոնն իբր թե ուղղում է:

Առանց մի բառով անգամ ցույց տալու՝ թե որտե՞ղ կամ ինչու՞մ է մեր սխալը, պարոնը սկսում է Հասան-Ջալալ մեծից և, ամբողջ յոթ հարյու տարիների տարածությունը լցնելով միայն մի քանի անհայտ անուններով, իսկույն թռչում և հասնում է յուր հորը՝ Սարգիս-բեկին, և վերջացնում է ճյուղագրությունը յուր անունով, երևի ցույց տալու համար, թե ինքն էլ մեծն Հասան-Ջալալ իշխանի որդիներից է:

Եթե պարոնը հայերեն կարդալ իմանում է և կարդացածը հասկանում է, մենք խորհուրդ կտանք նրան՝ կրկին բաց անել անցյալ տարվա «Արձագանքի» 45 և 46 համարները, և կարդալ մեր հրատարակած Հասան-Ջալալյանների տոհմագրության վերնագիրը: Ահա՛ նա.

«Ազգաբանութիւն և ծննդաբանութիւն ազգին Հասան-Ջալալյանից՝ հանեալ և հավաքեալ ի պատմութեանց հայոց և Աղուանից, նաև ի յարձանագրաց ի խաչքարաց և ի տապանաքարաց, եղելոց ի վանոն Գանձասարայ և շրջակայ նորին վանորայս և տեղի հանդերձ թուաբանությանբ, զորս համառոտ շարահիւսեցի ես Բաղդասար Միտրապօլիտ Աղուանից հայոց, որդի Դանիէլ-բէկ իշխանի Հասան-Ջալալյանց, նախկին տերանցն երկրին Արցախոյ՝ գավառին Խաչենոյ, յաղագս տեղեկության ներկայ և ապագայ սերնդոց, տոհմայնոց և ազգականանց իմոց: Գրեցաւի ՌՄՂԸ թուին հայոց և ի 1849 ամի տեառն»:

Կարծեմ, վերոհիշյալ տողերից պարոնը կհամոզվի, որ