Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուրեմն, հարցը շատ պարդ էր դրված։ Խնդիրը պարոնի նվիրած բանաստեղծության մասին էր: Նա պետք է կարճ կերպով պատասխաներ. արդյոք նվիրե՞լ է, թե ո՛չ։

Բայց պ. Աղայանցը, պատասխանելով մեր նկատողությանը. ոչ բոլորովին ուրանում է, և ոչ էլ պարզապես խոստովանում է, թե ճշմարիտ է, արել է մի այդպիսի նվեր։ Նա միայն խուլ ակնարկներով ասում է. «Ձեր հիշած ոտանավորը տպադրված է «Աղբյուրի» 1884 թվականի երկրորդ տետրում «Սառնամանիք» վերնագրով, ընթերցողները կարող են ստուգել, թե կա՞ արդյոք նրանում ներբողյանի հետք դեպի ձեզ և ձեր աշխատությունը»։

Կարծես, վեճը «ներբողյան» բառի մասին լիներ։

Պ. Աղայանցը, որպես սովորաբար ասում են, կամեցել է բուն խնդիրը կտուրը նետել, և միայն «ներբողյան» բառի պոչից բռնելով, պատասխանում է, թե ինքը «ներբողյաններ» չէ գրել, և մեղադրում է մեզ, որ մենք բառերը շփոթում ենք միմյանց հետ[1]։ Բառերի գործածությունը պ. Աղայանցից սովորելու բնավ պետք չունենք։ Հիշյալ բառը մեր նկատողության մեջ գործ ենք ածել բոլորովին ծաղրական մտքով։

Ներբողներ այժմ ոչ ոք չէ գրում։

Հարցը նրանում չէ, արդյոք պ. Աղայանցը ներբողյան բանաստեղծություն է գրել, թե մի այլ տեսակ բանաստեղծություն: Հարցը նրանումն է, թե ի՞նչ առիթով և ո՞ւմ համար է գրել:

Երբ մի գրող յուր բանաստեղծությունը նվիրում է որևէ գրքի շատ ծիծաղելի կլիներ, եթե նա ներբողյան լիներ, այսինքն գովասանական ճառի ձևով գրված։ Այլ հարկավոր է, որ նվերը ունենար մի ներքին հարաբերություն, կամ մի խորհրդավոր առնչություն նույն գրքի բովանդակության հետ, որին նվիրվում է Պ. Աղայանցի՝ «Կայծերին» նվիրած «Սառնամանիքը»[2] ուներ այդ հարաբերությունը։ Մի կողմ թողնելով նրա իսկական իմաստը, բավական է, եթե «Սառնամանիք» և «Կայծեր» բառերը դնենք

  1. Պ. Աղայանցը, յուր դատը թողնելով, մի ուրիշի փաստաբանությունն հանձն է առել յուր պատասխանի մեջ, հիշեցնելով մեղ «մաղալա» բառը, որի նշանակությունը, իբր թե մենք չհասկանալով, շփոթել ենք մի այլ բառի հետ: Շատ շնորհակալ կլինեինք պարոնից, եթե նա շարունակեր յուր պաշտպանությունը, որով ցույց տված կլիներ յուր պատմական և աշխարհագրական հմտթյունը:
  2. Այդ բանաստեղծությունը առաջ ավելի խորհրդավոր վերնագիր աներ, որը փոխել է պ. Աղայանցը։