Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդհանուր կյանք չկար, որովհետև նրա ամսագիրը հրատարակվում էր հայ գաղթականների մի շատ նեղ շրջանում, այդ պատճառով ևս վիպագրությունը այնտեղ բոլորովին նեղ և մասնավոր կերպարանք ստացավ: Փոխանակ ընդանհուր տիպարներ երևան հանելու, սկսեց նկարագրել՝ զանազան անձանց անձնական կամ ընտանանեկան կյանքը:

Իբրև մասնավոր անձանց պատկերներ, կարող էին այս տեսակ նկարները իրենց առանձին նշանակությունն ունենալ, եթե նկարիչները դրդված չլինեին միմիայն անձնական հաշիվներից: Կիրքը ստիպում էր նրանց այլանդակեն պատկերները: Այդ ուղություն առաջ բերեց մի քանի մուրացկան գրողներ, որոնք անբարոյականերին վիպագրությունը և նրան բոլորովին անպատկառ պարսավաբանության ձև տվին: Նրանք պատրաստ էին փառաբանել և ամենագեղեցիկ գույներով նկարագրել, եթե նրանց փող կտային, և միևնույն անձին պատրաստ էին ցեխի մեջ թաղել, եթե նրանց հաճույքները կմերժեին:

Եվ այսպես «Հյուսիսափայլը» հայոց վիպագրությանը չնպաստևց, և անկարող էր նպաստել, որովհետև նա հայոց կյանքից անջատված էր: Նա նպաստեց միայն բանաստեղծության, և ավելի քնարերգական բանաստեղծության:

———

1872 թվին սկսվեց հրատարակվել «Մշակը»: Մինչև այս լրագրի լույս տեսնելը, հայկական աշխարհի հորիզոնը այնքան նեղ էր, որ մի փոքր հեռավորության վրա ոչ ոք չգիտեր, թե ին՛չ է կատարվում: Կյանք կարծես թե չկար կամ եթե կար նրա վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Հարցեր ինքնաբերաբար զարթնում էին և դարձյալ ինքնաբերաբար քնում էին: Ամեն ինչ մրափում էր մի տեսակ խուլ, մեռելային թմրության մեջ: Կար մի լրագիր, բայց մի քանի մարդիկ միայն գիտեին, թե նա կար: Նրա գոյության մասին հիշում էին այն ժամանակ միայն, երբ մեկին շողոքորթում էր, իսկ մյուսի՝ պախարակում, կամ երբ մի փտած հիմնարկություն պաշտպանում էր, իսկ մի նոր միտք՝ հալածում: Կենսական հարցեր մնում էին բոլորովին լքյալ դրության մեջ, իսկ անվերջ վիճաբանություները պտտվում էին մի փոքրիկ խմբակի շահերի շուրջը, որի պարգլուխն էր ինքը խմբագիրը: