Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վստահություն ենք ունեցել հայոց դեռ անմշակ, աղքատ գրական լեզուն վեպիի լեզու դարձնելու և մեր աշխատությունների մեջ պահպանել ենք մեզ հատուկ ինքնուրույնությունը։

Իբրև մի նոր ուղղության կարապետ, շատ բնական էր, որ մենք պետք է թշնամիներ և նախանձորդներ վաստակեինք։ Եվ վաստակեցինք…

Շատ գործել և սակավ խոսել,— միշտ այս է եղել մեր կյանքի կանոնը… Թող ներվի մեզ, որ այս անգամ մեղանչեցինք մեր սովորական համեստության դեմ։