Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայտնելու նրան, թե ով եղավ ավազակների բռնողը, որպեսզի խանի պարգևները իրանք ստանան։

Խանը հրամայում է ավազակներին գլխատել, իսկ իր մարդիկներին պարգևներով վարձատրել, նրանց քաջության համար։ Այդ միջոցին ավազակապետը ասում է խանին. «Պաժեցեք մեզ, որպես ձեր կամքն է, որովհետև մենք քո երկրները ավերակ դարձրինք։ Բայց մի անպատվեցեք մեզ, այդ ողորմելի մարդիկների չկատարած քաջությունները վարձատրելով, իրր թե դրանք են եղել մեզ հաղթողները…»։

Խանը ստուգելով իմանում է, որ իր մարդիկը խաբել են իրան և կանչել է տալիս «սև հարյուրապետին»։ Նա մի այլ վարձատրություն չէ պահանջում իր մատուցած ծառայության համար, միայն որպես գաղթական մարդ, խնդրում է, որ իրան բնակության տեղ տան։ Խանը որոշում է նրա համար որպես մշտական սեփականություն հին Թալիշ կամ Թարինջ գյուղը Գյուլիստանի գավառում, Հոռեկա վանքի մոտ։ Ահա այսքանը միայն հայտնի է սև հարյուրապետի) կյանքից։ Նրա գերեզմանի քարի վրա, որ գտնվում է հիշյալ վանքի մոտ, փորագրված է մի տող միայն, որից երևում է, թե նա վախճանվեցավ հայոց ՌԶԱ (1081) թվականին, իսկ փրկչական 1632 թվականին:

Սև Աբովը ուներ մի քանի որդիներ, որոնցից երեցը Մելիք-Բեգլարը, հաջորդում է հորը։

Մելիք Բեգլար 1-ը իր նախնիքների քաջասրտության հետ ուներ և խելք։ Նա հիմքը դրեց Գյուլիստանի մելիքների իշխանությանը և տիրապելով նոր երկրներ, ավելի ընդարձակեց իր իշխանությունը։ Նա խլեց տեղային նախկին տիրապետողից, որ կոչվում էր Աբրահամ Յուզբաշի[1] (Իբրահիմ գավուր), մի քանի գյուղեր, որպես էին` Վերին֊ շենը, Ներքինշենը, էըքեջը և այլն: Եվ տիրապետելով Գյուլիստան բերդին, նորոգեց այդ անմատչելի ամրոցը և իր բնակությունը այնտեղ հաստատեց։ Նա թողեց երկու որդի. երեցը կոչվում էր պապի անունով Աբով, իսկ կրտսերը` Թամրազ (Թեյմուրազ)։

Հոր մահից հետո հաջորդեց երեց որդին Աբով 2-ը, որի մի ոտքը հրացանի գնդակից վնասված լինելով, հայտնի էր անունովս կաղ Արով:

  1. Աբրահամ Յուզբաշու ժառանգները այժմ բնակվում են Գյուլիստան գյուղում, որպես հասարակ շինականներ