Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այդ էր պատճառը, որ «Կայենի կտակը» սաստիկ հարձակմունքներ կրեց կրիտիկայի կողմից, և առավելապես գերմանական կրիտիկոսները երբ զինվեցան նրա դեմ: «Պանդուխտը», որ իբրև առաջաբան զետեղված էր «Կայենի կտակը» կազմող վեպիկների սկզբում, համարեցին իբրև prOfssion cleroi - աթեիզմի։ Հեղինակին մեղադրում էին, որ նա հերքում է աստծո գոյությունը, որ նա ամեն երևույթների մեջ աստծո փոխարեն գտնում է բնության բնական զորությունը, և այսպիսով, ոչնչացնում է ամբողջ բարոյական աշխարհը։ Հեղինակի բոլոր աշխատությունները համարում էին պեսիմիզմի վերջին խոսքը, և Դարվինի ու Շոպենհաուերի վարդապետությունների ծայրահեղ արդյունք, միայն արևելյան սնահավատության հատկանիշներով դրոշմված։ Այդ կարծիքները առիթ տվին սաստիկ բանակռվի՝ հեղինակի և գերմանական կրիտիկոսների մեջ։ Իզուր Զախեր—Մազոխը աշխատում էր պաշտպանել իրան։ Գերմանական զայրացած կրիտիկան իր հարձակմունքների մեջ այն ծայրահեղության հասավ, որ սկսեց մինչև անգամ ուրանալ «Կայենի կտակի» գրական արժանավորությունը։ Հեղինակին առավելապես չէին ներում այն անխնա արդարության համար և այն անաչառ ռեալիզմի համար, որով նա երևան էր հանում մարդկային կյանքի մթին կողմերը նկարելով միշտ մռայլ պատկերներ, որոնց մեջ խիստ աչքի էր զարկում իդեալների բացակայությունը։ «Ես ավելի կսիրեմ անախորժ ճշմարտությունը, քան թե շողոքորթող ստությունը», պատասխանում էր հեղինակը։ Ռոմանի նպատակը, որպես ասում է Գյոթեն, է — ծառայել իբրև մի հայելի, որը միակերպ ցոլացնում է իր մեջ բոլոր երևույթները շըջապատող կյանքի։ Այդ կետից նայելով, ինչ որ վերաբերում է այն մռայլոտ գույներին, որոնցով ներկված է Զախեր—Մազոխի յուրաքանչյուր պատկերը, դա նրա մեղը չէ, եթե ժամանակակից կյանքը իսկապես այնպես է, որ չէ կարող ավելի պայծառ գույներով նկարվել ռոմանի մեջ։ Եվ այսպես, Զախեր—Մաղոխը շուտով հաշտվեցավ վիպասանի աննախանձելի վիճակի հետ, որը համարձակվում է բարձրացնել կյանքի մթին կողմերը ծածկող վարագույրը ինքնախաբեության մեջ ապրող հասարակության առջև։ Գերմանական կրիտիկոսների վիճակահանության կոպիտ ձևը շուտով հարկարեց Զախեր—Մազոխին հրաժարվել բանակռվից և պատասխանել իր հակառակորդներին միայն խորին արհամարհանքով։

Հրաժարվելով բանակռվիր, և կրկնելով Գյոթեի հայտնի


2 Րաֆֆի, Երկերի ժողովածու</small