Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տիրեցին պարսից մայրաքաղաքին. օսմանցիք սկսեցին գրավել իրանց սահմանակից պարսկական նահանգները։ Սեֆեվիների պետությունը իր կատարյալ քայքայման վիճակի մեջն էր գտնվում։ Բայց ռուսները, փոխանակ Հայաստանի վրա ուշադրություն դարձնելու, տիրում էին Կասպից ծովեզրյա պարսկական գավառները[1]:

Մելիքները կրկին սկսեցին դիմել դեպի ռուսաց արքունիքը: Դրանց պատվիրակները, որպես էին` Հովհաննես երեցը, տեր Անտոնը, տեր Պետրոսը, Չելեբի֊քյոխվան, Սիմոն Պապովը անդադար դիմում էին դեպի Ռուսաստան և Մինաս վարդապետի միջնորդությամբ հայոց մելիքների, Եսայի և Ներսես կաթողիկոսների խնդիրքները ներկայացնում էին կայսրին։ Պետրոս Մեծը միշտ պատասխանում էր նրանց իր ամենաողորմած խոստմունքներով, խորհուրդ էր տալիս սպասել, հուսադրելով, թե նրանց բոլոր բաղձանքները կատարված կլինեն։ Այդ բանակցությունները տևեցին մի քանի տարի։ Եվ որովհետև Վրաստանն էլ այդ ժամանակ միևնույն դրության մեջն էր ինչպես Հայաստանը, այսինքն` օսմանցիք այնտեղ էլ էին տիրել, այդ պատճառով վրացիներն ևս հայերի նման միևնույն խնդիրքներով դիմում էին կայսրին։ Վերջը հայերը պատասխան ստացան, որ իրանց ուժերը միացնեն վրացիների հետ և սպասեն մինչև այն ժամանակ, երբ կայսրը ինքն անձամբ ռուսաց զորքերով կգա պարսկական նոր գրաված երկրները տեսնելոլ համար,— այն ժամանակ հայրերը և վրացիները, միանալով ռուսաց զորքերի հետ, կարող են սկսել ապստամբության գործը։


VI

Վերջին խոստմունքը սաստիկ ուրախություն պատճառեց թե հայերին և թե վրացիներին։ Երկու վիճակակից քրիստոնյա ազգեր, ձեռք ձեռքի տված, քրիստոնյա մեծ կայսրի պաշտպանության ներքո, պիտի պատերազմեին մահմեդական բռնակալության դեմ, պիտի կռվեին իրանց հայրենիքի փրկության համար։

  1. միայն Ղազար անունով մի հայ, որ ծառայում էր հանգուցյալի մոտ և ծանոթ էր նրա գործերի հետ: Կայսրը կանչել տվեց Ղաղարին և արժանացրեց գեներալի աստիճանի. Դա միևնույն գեներալ Լազար Խրիստաֆորովիրն էր, որ հայերից կազմված մի առանձին զորախմբի հրամանատար դառնայով, բավական նշանավոր գործեր կատարեց Պետրոս Մեծի պարսկական արշավանքների ժամանակ: Հետո (1738) իր զորքով և հայ օֆիցերներով տեղափոխվեցավ Ղզլար