Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արական և թե իգական սեռից։ Այստեղից հայերի արհեստը Շիրազի գինի պատրաստել և արաղ քաշելն է: Մեզ մոտ գտնվող հայերը հայտնվում էին, թե ավղաներից խիստ հարստահարություններ և բռնբաբարություններ են կրում:

«Այդ հայերի հարստության տեր լինելը կամ չլինելը ինձ հայտնի չէ: Նրանց թաղը մեկ աղքատ թաղի էր նմանում, բայց ինձ մանածող կինը և տղամարդը բավական լավ էին հագնված: Եթե դրանք հարստություն ունեն, բայց իրանց հարստությունը թաքցնելու շատ պատճառներ կային: Այսպիսի խորին և խավար մի երկրում քրիստոնյաների մի փոքրիկ խումբ գտնելս մեծ ուրախություն ազդեց իմ մեջ: Սրտումս աղոթեցի, որ ուրախությանս համեմատ, սուրբ հոգու շնորհիվ, այդ խումբը իր շրջապատի խավարը լուսավորելու համար մի պայծառ ճառագայթ դառնա: Ինձ մոտ գտնվողները հասկանալով, որ ես քրիստոնյա մի եկեղեցու ներկայացուցիչ եմ,— նրանցից մի կին ոտներս ընկնելով, կամենում էր համբուրել: Բայց ես թույլ չտվեցի, և եթե նրա լեզուն գիտենայի, Պետրոսի Կուռնելիոսին ասածին պես, կասեի նրան. «Վերկա՛ց, ես ինքս էլ մարդ եմ»: Նրա հետ եղող Թիմուր անունով տղամարդը, որ խոսում էր ավղաներեն, աջ ձեռքս բռնեց, նախ դեպի շրթունքները տարավ, համբուրեց, հետո ճակատի վրա դրեց: Այդ պարոնը պատմում էր, 13 տարի է, որ իրանք քահանա չունեն, և ինքը անձամբ գնացած է եղել մի քահանա Հնդկաստանից հրավիրելու և Քաբուլ բերելու, և քահանային մինչև Փեշավուր բերած, բայց նա վախեցավ և ճանապարհից ետ վերադարձավ:

«Հոկտեմբերի 3—ին, հայերի մի քանի երեխաներ մկրտելու համար, անգլիացոց բանակից, մի հազարապետի և երեք հարյուրապետի հետ, ուղիղ քաղաքը (Քաբուլ) գնացի»: Եկեղեցու մեջ բավական ժողովուրդ էր հավաքված, և սեղանի մոտ մի մեծ ամանով տաք ջուր էր դրած: Հոգևոր խորհուրդը կատարելուց հետո, իմ ըևնկերները ցանկացան տեսնել եկեղեցու պատկերները, խաչերը և այլ անոթները, և հարցրին, արդյոք կարո՞ղ են տաճար մտնել: Նրանց պատասխանեցին, թե կարող են, եթե իրանց սրերը կարձակեն և ցած կդնեն: Օֆիցերները իրանց սրերը արձակելով, հանձնեցին Թիմուրին պահելու, և իրանք տաճարի մեջ մտնելով, սկսեցին եկեղեցու սպասների նայել: Տեսնելով, թե ո'ր աստիճան հարգանք և սեր ունեին այդ մարդիկը դեպի աստծու տունը, ես շատ ուրախ եղա: Եվ երբ հարցրի, թե Քաբուլի