Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XII

Մնում էին երեք մելիքություններ՝ Գյուլիստանը, Ջրաբերդը և Տիզակը:

Գյուլիստանում տիրում էր Մելիք Բեգլարյան Մելիք Յուսուբը, Ջրաբերդում տիրում էր Մելիք Իսրայելյան Ալլահ Կուլի սուլթանը, իսկ Տիզակում տիրում էր Մելիք Ավանյան Մելիք Եսային:

Տեսնելով որ մի կողմից Մելիք Շահնազարը իր բերդը, Շուշին պարգևեց Փանահ խանին և նրա ամենահավատարիմ դաշնակիցը դարձավ, մյուս կողմից Խաչենում մի նոր մելիքություն կազմվեցավ, որը նույնպես մահմեդական խանի դաշնակից երգով վերոհիշյալ երեք մելիքները ոչ միայն չվհատեցավ, այլ իրանց միացած ուժերով սկսեցին սաստիկ պատերազմներ մղել Փանահ խանի և նրա հայ դաշնակիցների հետ: Այդ արյունահեղ պատերազմները, որպես կտեսնեք, տևեցին ամբողջ քսան տարի, որոնք խիստ զգալի վնասներ պատճառեցին Ղարաբաղին:

Վերջը Փանահ-խանը անճար մնալով, մտածեց հաշտություն խոսել Ալլահ-Կուլի-սուլթանի, Մելիք-Յուսուբի Մելիք-Եսայու հետ: Խաղաղության պայմաների վրա բանակցելու համար որոշվեցավ ոչ թե Շուշի բերդը, այլ մի չեզոք տեղ՝ Ամարասա վանքը: Ջրաբերդի Ալլահ-Կուլի-սուլթանը ուղարկվեցավ հայոց դաշնակից մելիքների կողմից իբրև հավատարմատար Ամարաս վանքը: Այնտեղ եկավ և Փանահ-խանը իր հավատարիմ Մելիք-Շահնազարի հետ:

Այդ միջոցներում Փանահ խանի մոտ միևնույն վանքում տեսության է գալիս Նախիջևանի Հեյդար-Կուլի-խանը: Երբ նրան ներս են տանում, Փանահ-խանի մոտ նստած է լինում հայոց մելիքների հավատարամատարը՝ Ալլահ-Կուլի-սուլթանը: Տեսնելով շքեղ կերպով հագնված, հսկայատիպ սուլթանին, Նախիջևանի խանը շփոթվում է, և կարծելով, թե այդ գեղեցիկ տղամարդը լինելու է ինքը Փանահ-խանը ողջունում են նրան և ամենայն խոնարհությամբ սկզբից նրան է գլուխ տալիս: Բայց հետո, երբ հասկացնում են նրան իր սխալը, նա հիշեցնում է Փանահ-խանին պարսից երևելի բանաստեղծի, Սաադի խոսքը. «Տասը դերվիշներ կարող են մի փալասի կտորի վրա պառկել, բայց երկու թագավորներ չեն կարող մի աշխարհի մեջ հաշտ ապրել…»:

Այդ խոսքերով նենգավոր նախիջևանցին կամեցավ հասկացնել Փանահ-խանին, թե նրա իշխանությունը չե կարելի