Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարեկամը։ Երբ Շահվերդի֊խանի հայրը մեռավ, նրա եղրայրը. Մամատ-խանը, կամենում էր սպանել նրան Գանձակի խանությունը գրավելու համար։ Այդ միջոցին Շահվերդի-խանը փախավ Ջրաբերդ` Մելիք֊Աթամի մոտ և իր կյանքը ազատեց։ Հետո Մելիք֊Աթամը հայոց զորքերով նրան տարավ Գանձակ, և ՄամԱՏ_խանիՆ խեղԴել տալով, Շահվերդի֊խանին հաստատեց իր հոր իշխանության մեջ։ Այդ օգնությունը չմոռացավ Շահվերդի֊խանը։ չմոռացավ և նրա որդի Ջավադ֊խանը Մելիք֊Աթամի ժառանգ Մելիք֊Մեջլումի վերաբերությամբ, որպես պիտի տեսնենք մեր պատմության ընթացքում։

Իսկ Մելիք֊Յուսուբը, որպես մեր ընթերցողին հայտնի է, մոր կողմից տոհմակից էր Շահվերդի֊խանին։ Մելիք֊Յուսուբի մայրը, Ղամար֊ սութանը, Շահվերդի֊ խանի եղբոր աղջիկն էր, քրիստոնեություն ընդունած։ Նրա պատմությունը հիշեցինք մեր հոդվածի սկզբներում։

Թեյմուրազի հետ ունեցած պատերազմներից հետո, Մելիք-Աթամը և Մելիք֊Յուսուբը առժամանակ մնացին Գանձակում։ Շահվերդի֊խանը նրանց հյուրասիրեց իր մոտ։ Շահվերդի֊խանը բարեսիրտ մարգդ էր, որպես առհասարակ եղել են Գանձակի խաները։ Նա ծագումով թուրք չէր, այլ պարսիկ էր. պարսիկները համեմատաբար ավելի բարի են եղել դեպի քրիստոնյաները, քան թե վայրենի, մանգոլական թուրքերը։ Իր սահմանակից և հեռավոր խաների մեջ (որպես էին Շաքիի, Շիրվանի Շուշիի, Դերբենդի, Բաքվի և այլ խաները) Շահվերդի֊խանը ավելի բարձր դիրք ուներ և ձայն, նա պարսից կառավարությունից ճանաչված էր որպես բեգլար֊բեգի, այսինքն` իշխանների իշխան։

Շահվերդի֊ խանը կամեցավ հաշտեցնել Մելիք֊Աթամին և Մե֊լիք֊Յուսուբին Փանահ֊խանի հետ։ Քսանամյա անընդհատ պատերազմները, որոնք այնքան արյան և դժբախտությունների պատճառ դարձան, մաշել էին երկու կողմերի ուժերն ևս։ Ժողովուրդը բոլորովին ձանձրացել էր շարունակ կռիվներից, հանգստանալ էր ուզում։ Այդ էր պատճառը, որ Մելիք֊Աթամը և Մելիք֊Յուսուբը հաճությամբ ընդունեցին Շահվերդի֊խանի առաջարկությունը։ Հաշտության գլխավոր պայմանները դրանք էին, որ Փանահ֊խանը տեր լինի Շուշի բերդին, առանց իրավունք ունենալու միջամտել մելիքների երկրի և հպատակների գործերի մեջ. եթե հարկավոր լինի պատերազմ արտաքին թշնամիների հետ, պետք է վճռվի ընդհանուր համաձայնությամբ. Փանահ֊խանը ինքնագլուխ ոչ ոքի