Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ պահպանելու իրավունք չի պիտի ունենա. հայոց մելիքների երկներից հավաքված հարկերը պետք է գործ դրվեն տեղային պետքերի համար. Փանահ-խանը Ղարաբաղի մեջ նոր նվաճումներ անելու համարձակություն չի պիտի ունենա այլն:

Փանահ-խանը, քանի կենդանի էր, պահպանեց խաղաղության այդ պայմանները: Նրա մահից հետո որդին, Իբրահիմ-խանը, թեև առժամանակ հետևեց հոր օրինակին, բայց հետո ոչնչացրեց հոր դաշնադրությունը և հանգամանքները փողվեցան…

Ավելորդ չի լինի մի քանի խոսք ասել Փանահ-խանի մահվան մասին:

Մենք տեսանք, որ ուրմեցի օվշար Ֆաթալի-խանը, միանալով հայոց մելիքների հետ, պատերազմեց Փանահ-խանի հետ և նրան հաղթելով, որդուն, Իբրահիմ-աղային, իբրև պատանդ տարավ Պարսկաստան: Այդ Ֆաթալի-խանը հետո Պարսկաստանում պատերազմ ունեցավ Ասկար-խանի հետ (որը զենդ Քերիմ-խանի եղբայրն էր) և սպանեց նրան: Երբ Քերիմ-խանը զորացավ և Պարսկաստանում շատ նվաճումներ կատարեց, կամեցավ պատժել Ֆաթալի-խանին իր եղբոր սպանման համար: Շիրազից գալով, պաշարեց նա ֆաթալի-խանի Ուրմի բերդը (1762) և նրան կալանվորելով, տարավ Շիրազ: Այդ ժամանակ Քերիմ-խանը ազատեց Փանահ-խանի որդի Իբրահիմ-աղային, որը Ուրմի բերդում պահված էր, նրան ևս իր հետ Շիրազ տարավ:

Փանհ-խանը լսելով այդ դեպքը, մեծ ընծաներով գնաց Պարսկաստան Քենիմ խանի մոտ, իր որդու ստանալու դիտավորությամբ: Երկու տարի մնաց Շիրազում, վերջը տեսնելով, որ ոչ իրեն են բաց թողնում և ոչ որդուն են տալիս, իր հատուկ խորամանակությամբ հնարեց մի խաղ, որ գոնե իր անձը կարողանա ազատել: Որովհետև Քերիմ-խանը, որ այդ ժամանակ իրան ամբողջ Պարսկաստանի թագավոր էր համարում, եկրի խաղաղությունը թարգմանելու համար չէր ցանկանում Ղարաբաղի խռովարին կրկին բաց թողնել իր հայրենիքը: Փանահ-խանը իրան ձեվացրեց մեռաց և դրվեցավ դագաղի մեջ: Նրա մարդիկ դիմելով Քերմ-խանին, խնդրեցին, որ թույլ տա կատարելու հանգուցյալի կտակը, նրա մարմնը տանելով իր հայրենիք, այնտեղ թաղելու համար: Քերիմ-խանը հասկացավ խորամանկությունը:-Ես պետք է նրան պատվով հուղարկավորեմ…-ասաց նա,- նրա մարմինը ճանապարհին կհոտի. հարկավոր է զմռսել նրան…

Քերիմ-խանի հրամանով դահիճներ դուրս թափեցին