Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգուցյալի փորտիքը, որպես անում են դիակները զմռսելու համար, հետո հանձնեցին նրա մարդիկներին, ասելով, թե հիմա կարող եք տանել: Նրա մարմինը բերվեցավ Ղարաբաղ:

Այս մահով մեռավ Փանահ-խանը (1763): Այնուհետև Քերիմ-խանը մտածելով, որ որդին ավելի հավատարմությամբ կծառայան Պարսկաստանին, քան թե խորամանկ հայրը, նրան խանության աստճան շնորհեց և ուղարկեց Ղարաբաղ: Իբրահիմ-աղան դարձավ Իբրահիմ-խան և հաջորդեց հորը:

XV

Իբրահիմ-խանը սկզբում պահպանեց իր հոր կապած դաշնադրության պայմանները հայոց մելիքների հետ, որովհետև դեռ թույլ էր և բոլորովին չէր ամրացած իր տեղի մեջ: Բայց հետո մի քանի հանգամանքներ նպաստեցին նրան զորանալ և հայոց մելիքների մոտ բռնությամբ վարվել:

Այդ հանգամանքներից մեկն այն էր, որ Վարանդայի Մելիք-Շահնազարը, այդ հայրենիքի դավաճանը, որ իր Շուշի բերդը տալով Փանահ-խանին, նրան ուշ և զորություն տվեց, որը իր աջակցությամբ այնքան բարձրացրեց հասարակ ջուանշիրցի խաշնարածին, որ Ղարաբաղի հայ իշխանությւոնների քայքայման պատճառը դարձավ,—այժմ միևնույն Մելիք-Շահնազարը. Փանահ-խանի մեռնելուց հետո, իր վաղեմի բարեկամույթունը նրա որդու հետ պահպանելու համար, կատարեց մի այլ ամոթալի գործ: Նա իր աղջկան, գեղեցիկ Հյուրի-զադին տվեց Իբրահիմ-խանին կնության: Մելիք-Շահնազարի այդ վարմունքը սաստիկ վրդովեցրեց հայոց մյուս մելիքներին, մանավանդ Տիզակի Մելիք Եսայուն, որովհետև Հյուրի-զադը իր աղջկանից ծնված էր[1]:

Այդ դեպքը առիթ տվեց սարսափելի կռիվների Մելիք-Շահնազարի և Մելիք-Եսայու մեջ, որոնք տևեցին մի քանի տարիներ: Մելիք-Շահնազարը միացավ Խաչենի Մելիք-Միրզա-խանի հետ, և երկուսը միասին հարձակումներ էին գործում Մելիք-Եսայու Տող բերդի վրա: Մի ճակատամարտի մեջ Մելիք-Միրզա-խանը գերի բռնվեցավ: Մելիք-Եսային[2] իր սուրը բռնելով նրա գլխի վրա, արտասանեց հետևյալ խոսքերը. «Դո՛ւ, Միրզա-խան, շատ նման »

  1. Մելիք-Շահնազարն ուներ մի քաի կնիկներ. նրա Սոնա անունով կինը Հյուրի-զադի մայրն էր և Մելիք-Եսայու աղջիկը:
  2. Մելիք-Եսային կարդացած մարդ էր, նա բավական հմտություններ ուներ հայոց, պարսից և արաբական դպրության մեջ: