Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրինավոր կնոջ, Ամարնանի, խանդորտությունը: Այդ կինը, ինչպես վերևում հրշեցի, Վարանդայի Մելիք-Շահնազարի աղջիկն էր: Իր հոր նման միջոցների մեջ ընտրություն անել չգիտեր նա. վաղուց մտածում էր վրեժխնդիր լինել Բալայից: Նա ընտրեց հենց այն գիշերը, երբ իր ամուսինը զբաղված էր պատերազմական պատրաստություններով, իսկ առավոտյան պետք է կռվելու գնար: Նա կաշառեց իրանց ծառանեիրց մեկին, որ կոչվում էր Լալա և ուղարկեց իր ախոյանուհուն սպանելու համար: Եղեռնագործություը կատարելու համար մի այլ զենքի կարոտություն չկար, ասում են՝ գեղեցիկ կնոջ մազերի հյուսերն այնքան երկար էին, որ չարագործը փաթաթեց նրա պարանոցով և իր մազերով իրան խեղդեց: Մարմինը ձգվեցավ հորի մեջ:

Առավոտյան հենց այն րոպեում, երբ Մելիք-Բեգլարը պատրաստվում էր նստել ձին, որ գնա կռվելու, նրան լուր տվին, թե Բալան սպանված է: «Երբ կվերադառնամ պատերազմից, ես գիտեմ, թե ի՞նչ կանեմ սպանողներին…»,- ասաց նա և գնաց: Մելիք-Բեգլարի խստասրտությունը հայտնի էր եղեռնագործին: Նա հասկացավ, որ մելիքը ամեն հնարներ գործ կդներ երևան հանելու սպանությունը և այն ժամանակ ոչ միայն իրան մահով կպատժեր, այլ իր ամբողջ ընտանիքը սրից անց կկացներ: Երկյուղը նրան մի հանցանքից մի ավելի մեծ հանցանքի մեջ ձգեց: Նա հետևեց մելիքին, որպես նրա թիկնապահներից մեկը, պատերազմի դաշտը: Կռիվի խոռովության ժամանակ թուփերի միջից անցավ հրացանի գնդակը և մելիքին ցած գլորեց: Իհարկե, այն խառնաշփոթության մեջ ոչ ոք չէր կարող ստուգել, թե գնդակը արդյոք մի որևիցե լեզգու հրացանից արձակվեցավ, թե՞ մելիքի անձնական թիկնապահից:

Մելիք-Բեգլար II մահից հետո, նրան որդի Ֆրեյդունը անչափահաս լինելով, Գյուլիստանի կառավարությունը անցավ հանգուցյալի եղբորը Աբով III ձեռքը: Այդ Աբովն իր նախկին մյուս Աբովների նման, նույնպես հայտնի եղավ որպես մի քաջ պատերազմող: Դրա կառավարության օրերում, որպես պիտի տեսնենք, կատարվեցան Ղարաբաղի բախտավոր և ամենադժբախտ անցքերը:

Եվ այսպես, Գյուլիստանի Մելիք-Յուսուբը մեռավ· նրա որդին՝ Մելիք-Բեգլարը սպանվեցավ· Տիզակի Մելիք-Եսային Իբրահիմ-խանի խաբեությանը զոհ դարձավ· Ջրաբերդի Մելիք-Աթամը մեռավ: Նշանավոր փորձված մարդիկը անհետացան, մնացի դյուրագրգիռ, տաքարյուն երիտասարդները…