Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մնացած մելիքների մեջ Իբրահիմ-խանն ավելի երկյուղ ուներ Ջրաբերգի Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլումից։ Այդ երիտասարդն իր հոր՝ Մելիք-Աթամի նման ամենակատաղի թշնամի էր Շուշի բերդի մահմեդական բռնակալներին։ Նրան ոչնչացնելու համար Իրրահիմ֊խանը հետևեց իր հոր՝ Փանահ֊խանի, քաղաքականությանը: Այդ խորամանկ ջուանշիրցին, ինչպես իր տեղում տեսանք (XI գլ.) Խաչենի Հասան-Ջալալյան մելիքների իշխանությունը թուլացնելու համար ստեղծեՑ այնտեղ (Խնզիրիստան գյուղում) մի նոր մելիքություն~ Մելիք֊ՄիրԶախանյանների տունը, որոնք ոչ սակավ, քան մահմեդականները վնասեՑին Ղարարաղի հայկական իշխանությունների քայքայմանը, այժմ Իբրահիմ֊ խանը, իր հոր օրինակին հետևեյով, Ջրաբերդի Մելիք֊Իսրայելյանների իշխանոլթյունը թուլացնելու համար, մտածեց ստեղծել այնտեղ մի նոր մելիքություն: Այստեղ Գյուլ-Յաթաղ գյուղում ապրում էին ժառանգները. Դրանք հայրը ծառայում էր Մելիք֊Աթամի մոտ, իսկ ժառանգները ծառայում էին Մելիք֊Աթամի որդի Մելիք֊Մեջլումի մոտ, Իբրահիմ֊խանը կանչեց իր մոտ Ալլահվերդի-Յուզբաշու որդի Միքայել֊բեկին, հայտնեց նրան, եթե մի կերպով Մելիք֊Մեջյումին կոչեչացնե, ինքը խոստանում է նրան օգնել, որ ամբողջ Ջրաբերդի վրա Մելիք դառնա։ Միքայել֊Բեկը, հրապուրված խանի խոստմունքով, համաձայնվեցավ կատարելու նրա ցանկությունը։

Միսայել-բեկը իր փեսա Հակոբ-Յուղբաշուն[1] իր հետ առնելով գնաց Մելիք-Մեջլումի մոտ իբրև հյուր։ Մելիքը այդ ժամանակ գտնվում էր իր սեփական ամառանոցում, Թարթար գետի ափի մոտ, Ղազախ կոչված տեղում[2]։ Նա առանց կասկածանքի ընդունեց հյուրերին, որովհետև մեկը իր գյուղերի կառավարիչն էր, իսկ մյուսը՝ նրա փեսան։

Ընթրիքից հետո, երբ հյուրերը առանձնացան իրանց համար պարաստված սենյակում քնելու, երկար նրանց ճրագը վառ մնաց։ «Հիմա հարկավոր է ճրագը հանգցնել…» ասաց Միսայել-բեկը։ — «Այո՛, ժամանակն է…»— պատասխանեց նրա փեսան։ Այդ ինքնըստինթյան անմեղ խոսակցությունը գրավեց մելիքի

  1. Այդ Հակոբ Յուզբաշին (հարուաապետը) հայտնի էր անունովս Թյուլի-Հակոբ, այսինքն ավազակ Հակոբ. իր հատկանիշները բացատրվում են իր ստացած մականունով
  2. Այդ տեղը այժմ կոչվում է Մարաղա, որովհետև բնակեցրած է 1898 թվի Պարսկաստանի Մարաղա անունով քաղաքից բերված գաղթականներով