Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կաթողիկոսնները, մյուսը, Մելիք-Մեջլումի և Մելիք-Բեգլարյանների կուսակցությունը, որոնք հակառակ էին խանին և միացած էին Գանձասարի վանքի կաթողիկոսի հետ:

XVII

Որպես մի միջանկյան պատմություն, մենք հարկավոր ենք համարում մեր ընթերցողներին ծանոթացնել վերև հիշած երկու, միմյանց հակառակ, կաթողիկոսությունների հետ, որոնցից մեկը գտնվում էր Գանձասարի վանքում, իսկ մյուսը Երիցմանկաց վանքում, որոնք ոչ սակավ ներգործություն ունեցած Ղարաբաղի Հայկական իշխանությունների կործանմնա վրա:

Մեր պատմության մեջ սակավ չէ այն տխուր երևույթների թիվը, որ ամեն անգամ, երբ ծագել է մի որևիցե ազգային կարևոր հարց, ամեն անգամ, երբ հայրենիքը տագնապի մեջ է գտնվել, ամեն անգամ, երբ ժողովրդի բարօրության համար մխիթարական, երևույթներ են նշմարել,— խոսքերով ամեն մի բաղտավոր և դժբախտ րոպեներում, երբ ժողովրդի ուշադրությունը լարված է եղել դեպի իր դրությունը,-հանկարծ ծագել են կրոնական կամ եկեղեցական վեճեր: Ժողովուրդը թողել է իր կենսական հարցերը և զբաղել է այդ վեճերով:

Մենք կարող էինք շատ օրինակներ բերել անցյալից[1], բայց կվերառնենք հենց նույն պատմությունից, որը մեր հոդվածի նյութ ենք ընտրել:

Հայտնի է, որ Աղվանից կաթողիկոսությունը, սկսյալ Գրիգորիսի[2] օրերից, ավանդական կերպով շարունակվեցավ մինչև 1828 թվականը. ուրեմն նա ամբողջ 15 դար գոյություն ուներ: Այդ կաթողիկոսության ներկայացուցիչները նստում էին Աղվանից աշխարհի զանազան վանքերում, իսկ վերջին ժամանակներում նրանց աթոռատեղին եղավ Ղարաբաղի Խաչեն գավառի Գանձասարի վանքը:

Խաչեն Հասան-Ջալալյան իշխանների ժառանգությունն էր. այնտեղ տիրում էին վերջին ժամանակներում այդ տոհմից առաջ

  1. Մի՞թե ներկայումս միևնույնը չէ. Բեռլինի 61-րդ հոդվածը մնացել է թղթի վրա. Կ. Պոլոսի հայոց պատրիարքը նստած է իր տանը. Սսի կաթողիկոսը դեգերվում է թուրքաց նախարարների դռներում և նորանոր չարիքների ճանապարհ է բաց անում, իսկ Մանկունին հայտնի է, թէ ինչով է զբաղված…
  2. Գրիգորիսը սուրբ Գրիգոր Լուսավորիչ թոռն է