Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ ժամանակ մի կողմից պարսիկների փեշիցն էր բռնած, իսկ մյուս կողմից աչքերը դարձրած ուներ դեպի Ս.Պետերբուրգ, անհամակթությամբ վերաբերվեցավ դեպի էմինի առաջարկությունը: Հայոց կրեսոսը գնաց այնուհետև Կալկաթա քաղաքական առանձին խորհուրդներով: Բայց վաղահաս մահը թողեց նրա նպատակները անկատար: Նրա միլիոնները անտեր մնալով անգլիական բանկում, այնպես էլ կորան…

Հովսեփ արքեպիսկոպոսն այն աստիճան ոգևորված էր Հայաստանի փրկության գաղափարով, որ նա իր հայրենիքի վերականգնման հարցը կայսրուհու ողորմածությամբ արդեն իրականացած էր համարւմ: Վերանորոգված Հայաստանը պիտի գտնվեր Ռուսաստանի հովանավորւթյան ներքո, որպես առանձին ավարտական իշխանությունն: Հովսեփ արքեպիսկոպոսին մինչև անգամ առաջարկվեցավ կազմել դաշնակցության ծրագիրը, թե որպիսի հարաբերություններ պիտի ունենար հայոց ազգը իրար հովանավորող պետւթյան հետ: Այդ դաշնագիրը, որպես հետո կտեսնենք, բաղկացած էր 19 հոդվածներից և բովանդակում էր իր մեջ գլխավոր հիմունքները, թե որպիսի կազմակերպություն պիտի ստանար վերանորոգված Հայաստանը և ինչ պարտավորություններ պիտի հանձն առներ նա ռուսաց պետության վերաբերությամբ:

Հիշյալ դաշնագիրը գրվեցավ 1790 թվին. միևնույն ժամանակ Հովսեփ արքեպիսկոպոսը կազմեց մի ընդարձակ տեղեկագիր, որի մեջ մանրամաստաբար նկարագրեց Ղարաբաղի մելիքների ունեցած հարաբերությունները ռուսաց արքունիքի հետ, սկսյալ Պետրոս Մեծի օրերից մինչև իր ժամանակը, և հիշեցրեց նրանց մատուցած մեծ ծառայությունները Ռուսաստանին: Այդ տեղեկագիրը վերոհիշյալ դաշնագրի հետ արքեպիսկոպոսը ներկայացրեց կայսրուհուն գեներալ ֆելդմարշալ իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինի միջնորդությամ:

Պոտյոնկիմը Հովսեփ արքեպիսկոպոսի լավ բարեկամը և մտերիմն էր: Ինչպես երևում է շատ պատմական փաստերից, նա արդեն իրան հայկական նոր իշխանության աթոռի կանդիդատ էր համարում:

Ընդհանուր հայերի ոգեվորությանը չապ չկար. աշխարհի ամեն ծագերում սփռված հայերը արդեն գիտեին, թե շուտով Հայաստանը կվերականգնի: Հովսեփ արքեպիսկոպոսը այդ, եռանդոտ, անխոնջ եկեղեցականը, շարունակ թղթակցություններ ուներ ամեն երկրների հետ, ուր որ հայեր կային: Սկսյալ Հնդկաստանից մինչև