իրանց հպատակների կրկին տիրեն։ Եվ իրավ, նրանց խոստացան տալ չորս հազար զինվորներ իշ. Օրբելյանիի հրամանատարության ներքո։
Բայց միևնույն ժամանակ (1787) ծագեց ռուսաց երկրորդ պատերազմը օսմանցիների հետ. գեներալ Բուրնաշովը անսպասելի հրաման ստացավ, որ իր գունդերով վերադառնա Ռուսասնան։ Այդ պատճառով Բուրնաշովը և Հերակլը չկարողացան կատարել իրանց խոստմունքը։
Հերակլը ռուսաց զորցերի հետ գնաց Թիֆլիս, իսկ Մելից-Մեջլումը և Մելից-Աբովը, զրկված օգնությունից, գնացին նրա հետ։
Այդ տեսնելով, Իբրահիմ-խանը ավելի վստահություն ստացավ. ավելի կատաղի դարձավ։ Մինչև այսօր նա երկյուղ ուներ ռուսներից, բայց ռուսները հայտնվեցան և երազի նման դարձյալ աներևութացան։ Այնուհետև այլևս ի՞նչը կարող էր նրան զսպել։ Մելիքների միաբանությունը քայքայված էր. հայոց կաթողիկոսն անգամ նրա ձեռքում մի անարգ գործիք էր դարձել իր հայրենիքի կործանման համար։ Մնացել էին երկու մելիքներ միայն,- Աբովը և Մեջլումը - ճշմարիտ հայրենասերներ, պատվի և զգացմունքի տեր տղամարդիկ,- դրանք ևս օտարների դռներում օգնություն էին մուրում,- այն մարդիկը, որոնց զորությունից սարսափում էր Իբրահիմ-խանը։
Իբրահիմ-խանը, երբ լսեց, որ երկու մելիքները ռուսաց զորքերի հետ գնացել են Թիֆլիս, Մելիք-Մեջլումի մորը և Մելիք-Աբովի ընտանիքից մի քանի հոգի բռնել տվեց, և բերելով Շուշի բերդը, այնտեղ պահեց իբրև պատանդ։ Հետո Մելիք-Մեջլումի երկիրը կողոպտեց, ավերակ դարձրեց. նրա տեղը կարգեց Գյուլ-Յաթաղ գյուղի Ռուստամ-բեկին[1], որը խանի սիրելի Իսրայել կաթողիկոսի քրոջ ամուսինն էր։ Մելիք-Աբովի տեղը նույնպես ուրիշին կարգեց։
Իբրահամ-խանը այժմ հասավ իր նպատակին. նա իրան ամբողջ Ղարաբաղի տերն էր համարում։ Այնտեղ մնացած մելիքները, թեև դեռևս վայելում էին իրանց վաղեմի արտոնությունները, բայց բացի Վարանդայի Մելիք-Շահնազարից, մյուսները խանի ստորադրյալներն էին համարվում։
- ↑ Այդ Ռուստամ-բեկը Միսայել-բեկի եղբայրն էր. մեր պատմության մեջ տեսանք, որ Միսայել-բեկը, կաշառված Իբրահիմ-խանից, կամենում էր Մելից-Մեջլումին սպանել, որ Ջրաբերդի մելիքությունը ինքն ստանա։ Այժմ ստացավ նրա եղբայրը, անպատիվ հպատակություն խոստանալով մահմեդական խանին։