Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը հանգիստ չմնացին. Նրանք չէին կարող անպատիժ թողնել մահմեդական խանին, որ իրենց հայրենիքը ավերակ դարձրեց…

XXII

Մելիք-Մեյլումը և Մելիք-Աբովը Թիֆլիսում երկար չմնացին, այնքան զոհողությունններ կրելուց հետո, հայրենիքը, ընտանիքը թշնամու ձեռքում թողնելուց հետո, մեծ հյուսերով Թիֆլիս գալուց և այտեղ հուսահատ մնալուց հետո, երկու մելիքները—Մեջլում և Աբով—դարձյալ իրանց երեսները հետ չէին դարձնում Ռուսաստանից, դարձյալ մեծ ակնկալությունները ունեին նրա պաշտպանության վրա:

Նրանք նամակով դիմեցին գեներալ-անշեֆ Տեկելլուն, նկարագրելով այն բոլոր դժբախտությունները, որ կրեցին իրենք, սկսյալ այն օրից, երբ գեներալ-պորուչիկ Պոտյոմկինի խոստմունքներից հրապուրված, անձնատուր եղան Ռուսաստանից, սկսեցին պատերազմել Իբրահիմ-խանի հետ, նկարագրեցին այն բոլոր բարբարախոսությունները, որ կատարեց այդ խանը:

Նրանք դարձյալ խնդրում էին կայսրուհու պաշտպանությունը՝ հետևյալ պայմաներով:

1) Բարբարոսների լուծը իրանցից հեռացնելու համար տալ իրենց իսկությամբ օգնություն զորքերով, թեև փոքր թվով: Որովհետև նրանք միացնելով նրանց ուժերը ռուսաց զորքերի հետ, կարող էին միայն նրանց ահարկու անունով ոչնչացնել պարսից զորությունը և ջնջել Շուշվա խանի իշխանությունը: Միևնույն ժամանակ խնդրում էին՝ տալ իրենց մի գլխավոր հրամանատար, որ իր արժանավորություններով և հատկություններով ընդունակ լիներ գործին:

2)Եթե իրանք հիշյալ պաշտպանությունը ստանալ չէին կարող, խնդրում էին, որ թույլ տրվի իրանց տեղափոխել Կասպից ծովի ափերի մոտ, Դերբերդի շրջակայքում, այնտեղ նոր գաղտնականություն հիմնելու համար: Իսկ իրենց տրվելիք նոր երկիրները պիտի համարվի իրենց սեփականություն, տալով մելիքներին և նրանց ժառանգներին լիակատար իշխանության իրանց հպատակների վրա տիրելու:

Միևնույն ժամանակ Ղարաաղի մելիքների պատգամավոր և ուսաց գործակատր Ստեփան Դավթյան խնդրում էր