Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խանի դեմ օգնական զորք տալու հույսով հրավիրեցին իր մոտ Թիֆլիս:

Երկու մելիքների Թիֆլիսից եկան Գանձակ. տեղային Ջավադ-խանը սիրով ընդունեց նրանց, բնակության տեղ տվեց իր քաղաքոում և նրանց կեցության համար ռոճիկ նշանակեց: Թեև Իբահիմ-խանը. մի քանի անգամ դիմեց Ջավադ-խանին և զանազան խոստմունքներով խնդրեց նրանցից, որ մելիքներին իր ձեռքը տա, բայց Ջավադ-խանը ավելի մեծահոգի գտնվեցավ, քան թե վրաց իշխանը և մերժեց նրա խնդիրքը:

XXIII

Երբ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը հանգստություն գտան Գանձակ քաղաքում, այստեղ լսեցին այն բոլոր բարբարոսությունները, որ Իբրահիմ-խանը գործ էր դրել Հովհաննես կաթողիկոսի և առհասարակ Հասան-Ջալալյան տոհմի վրա,- լսեցին Գանձասարի հարուստ վանքի կողոպտվիլը և շարունակ հալածանքները, որ բռնակալը կատարում էր այդ վանքի միաբանության վրա, չարչարելով նրանց և պահանջելով, եթե այլևս վանքային թաքցրած կայքեր են մնացել, իրանց ցույց տան: Մելիք-Մեջլումը, որպես գիտենք, նահատակված Հովաննեես կաթողիկոսի քրոջ որդին էր: Նա Գանձակից ուղարկեց մի խումբ ձիավորներ Թյուլի-Արզումանի և զարգար Մելքումի առաջնորդությամբ, որ գնան Գանձասարի վանքը, և Հովհաննես կաթողիկոսի եղբայր Սարգիս եպիսկոպոսին մյուս միաբանների հետ բերեն Գանձակ: Արզումանի խումբը, գալով Խաչեն, թաքնվում է Գանձասարի վանքի մոտ, անտառի մեջ, Կրատափ կոչված տեղում, և իմացում են տալիս Սարգիս եպիսկոպոսին, որ պատրաստվի փախչելու: Լրտեսների թիվը այդ ժամանակ այնքան բազմացել էր հայերի մեջ, որ Սարգիս եպիսլկոպոսը ստիպված է լինում սկզբից մի խորամանկություն գործ դնել, որպեսզի իրանց փախուստի մասին խանին չմատնեն: Նա հանկարծ լուր է տարածում, թե ասպատակներ են հայտնվել, պետք է հարձակում գործեն: Այդ լսելով շրջակա գյուղացիները հավաքվում են Գանձասարի վանքի ամրության մեջ, որ այնտեղ պատսպարվեն: Այդ ժամանակ եպիսկոպոսը նրանցից, որին որ կասկածավոր էր համարում, բռնել է տալիս և վանքում բանտարկում է: Բայց չնայելով նրա