Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մելիքներ: Այդ օտար և խորթ մելիքներն անտանելի էին ժողովրդին:

Այդ էր պատճառը, որ Իբրահիմ—խանը կասկածելով, թե Գյուլիստանի և Ջրաբերդի հայերը (այսինքն՝ Մելիք—Մեջլումի և Մելիք—Աբովի հպատակները) կարող են միանալ Գանձակի հայերի հետ, և մեծ ուժ կազմելով, կարող են իրան վտանգ սպառնալ,— այդ մտքով սկսեց նրանց Գանձակի սահմանների մոտից տեղափոխել ուրիշ տեղ: Գյուլիստանի բնակիչներին տարավ Տիզակի գավառը [1] և այսպես ցրեց նրանց դեպի ամեն կողմեր: Այդ ժամանակներում էր (1788), որ Մելիք—Աբովի հպատակներից (Գյուլիստանից) 500 ընտանիք, չկարողանալով համբերել Իբրահիմ—խանի բռնությանը, թողեցին իրանց հայրենիքը և գաղթեցին Գանձակի գավառը: Ջավադ—խանը նրանց բնակության տեղ տվեց Շամքորի մեջ, որը իր իշխանության տակ էր գտնվում: Դարձրյալ այդ ժամանակներումն էր, որ Մելիք—Մեջլումի հպատակներից մոտ հազար ընտանիք թողեցին Ջրաբերդը նույնպես գաղթեցին Գանձակի գավառը: Ջավադ—խանը նրանց բնակության տեղ տվեց Շամշադինում:

Այդ գաղթականները, թեև անցան մի օտար հողի վրա, բայց դարձյալ գտնվում էին իրանց մելիքների հպատակության ներքո: Ջավադ—խանը չէր իշխում նրանց վրա: Մելիք—Մեջլումը տիրում էր իր ժողովրդին, իսկ Մելիք—Աբովը տիրում էր իր ժողովրդին: Դրանք բնակվում էին Գանձակի գավառում որպես ժամանակավոր հյուրեր:

Այժմ ի դեպ է հիշել, որ ինպես Ղարաբաղում կային հինգ հայկական մելիքություններ, այնպես էլ Գանձակի գավառում կային չորս հայկական մելիքություններ[2], որոնց մասին մեր պատմության մեջ ոչինչ չենք խոսացել:

  1. Այդ տեղափոխություն պետք է վերաբերել այն երևույթը, որ այսօր Ղարաբաղի զանազան վիճակներում հանդիպում ենք շատ միևնույն անունով գյուղերի, որպես են՝ Հին—Խնծակ, Նոր—Խնծակ, Հին—Զեյվա, Նոր—Զեյվա և այլն
  2. Բարսումի մելիքները, որպես էր Մելիք—Ռոստոմը և այլն: 2)Խաջակապի մելիքները, որպես էր Մելիքը—Մովսեսը և այլն: 3) Ոսկանապատի մելիքների, որպես էր Մելիքը—Ցուսուրը և այլն: 4) Գետաշենի մելիքները, որպես էր Մելիք—Էդգարի որդի Մելիքը—Մնացականը և այլն: Այդ մելիքները նույնպես ժառանգաբար իշխում էին ժողովրդի վրա, միայն դրանց և Գանձակի խանի մեջ այն հակառակությունը չկար, որպես Ղարաբաղի մելիքների և Շուշիի խաների մեջ: Այդ մելիքները միշտ հաշտ են եղել Գանձակի խաների հետ և համարվել են նրանց ստորադրյալներ: