Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փանահ-խանին։ Նա Ղարարաղի կուրծքի վրա սկսեց զարգացնել մի նենգավոր, օձաբարո մահմեդական խանություն…

Փանահ-խանը համեմատաբար ավելի լավ էր, նա փոքրիշատե պահպանել էր իր ցեղի պարզությունը, նա ազատ էր մահմեդական մոլեռանդությունից և հայոց մելիքների հետ վարվում էր ոչ իբրև իշխող, այլ որպես դաշնակից։ Բայց Իրրահիմ֊խանը հոր նման չէր։ Մանկությունից կրթված լինելով Պարսկաստանում, սովորել էր նա մահմեդական կրոնի բոլոր մոլեռանդությունները։ Նա ոչ միայն հալածում էր քրիստոնեությունը, այլ բռնությամբ ստիպում էր շատերին ընդունել մահմեդականություն: Մելիքների տիրապետության ժամանակներում Ղարաբաղում ոչ մի թուրք բնակիչ չկար։ Եթե այսօր հանդիպում ենք Ղարաբաղում ամբողջ գյուղերի հայ-մահմեդական բնակիչներով, եթե տեսնում ենք հայոց գյուղերում թուրք ընտանիքներ, որոնք խոստովանվում են, թե իրանց նախնիքը հայեր են եղել,— այդ բոլորը Իբրահիմ-խանի ժամանակների պտուղներն են։

Խանի այդ վարմունքը սաստիկ վիրավորում էր հայոց մելիքների կրոնական զգացմունքը։ Նրանք մի այլ հնար չէին գտնում կրոնափոխության առաջը առնելու, միայն պատահած ժամանակ սպանում էին Քրիստոսի հավատքը ուրացողներին։ Դալի-Մահրասան (Ավադ վարդապետը) այլապես էր վարվում։ Նա երդվել էր, թե որքան թվով Իբրահիմ֊խանը հայերից մահմեդական կդարձնե, ինքը նույնքան թվով թուրքեր պիտի կոտորե։ Իսկ Թյուլի-Արզումանը միսիոնարի դեր էր կատարում։ Նա իր ձեռքն ընկած մահմեդականներին ստիպում էր խոստովանվել քրիստոնեական կրոնի ճշմարտությունը և մահմեդականության ստությունը, իհարկե, ոչ թե քարոզներով, այլ սրի ուժով։ Մի դեպք, որ Ղարաբաղի հայերի բերանում առակի ձև է ստացել, արտահայտում է այդ մարդու կրոնական նախանձախնդրության հատկանիշները։ Մի անգամ Արդումանը պատահում է մի բարձրաստիճան թուրք մոլլայի, որը իր ծառաների հետ դնում էր Շուշի բերդը։ Բռնում է մոլլային, և իր սուրը նրա պարանոցի վրա դնելով, ասում է. «Եթե կխոստովանվես, որ Քրիստոսն աստված է, ես քեզ չեմ սպանի»։ Մոլլան խոստովանվում է։ Արզումանը այդ խոստովանությունը երեք անգամ կրկնել է տալիս և ապա բաց է թողնում մոլլային։ Այդ անցքը իմացում են տալիս Իբրահիմ-խանին։ Խանը մոլլային իր մոտ կանչելով, բարկությամբ հարցնում է. «Մի՞թե դու խոստովանվեցար, որ Քրիստոս աստված է։ — «Այո՛,