Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրենքով պետք է հաջորդեր Ջումշուդը որովհետև նա ծնված էր Մելիք-Շահնազարի օրինավոր ամուսնությունից: Բայց Իբրահիմ-խանը իր կնոջ Հուրիզատ-խանումի ազդեցությամբ ընտրեց նրա հարազատ եղբոր Հուսեինին[1]: Խանի կամայականությունը առիթ տվեց ժառանգների մեջ երկպառակտության: Ջհան-բախշը դիմեց պարսից շահին նրանից ֆիրման ստացավ, աշխատում էր ինքը իշխել: Բայց Մելիք Հուսեինը Իբրահիմ-խանի օգնությամբ հարձակվեցավ Ջհան-բախշի տան վրա, նրա կայքը կողոպտեց և Ջհան-բախշը հազիվ կարողացավ իր կայնքը ազաատել իր եղբայր Ջհանշիրի հետ փախչելով Շամախի Մուստաֆա-խանի մոտ: Ժառանգների մեջ այդ երկպատակտությունները տևեցին մինչև Աղա-Մահմատ-խանի գալուստը, երբ ինքը Իբրահիմ-խանը, իր կյանքը պարսից ներքին շահի ձեռքից ազատելու համար ստիպվեցավ փախչել Բալաքան:

XXVII

Մելիք-Շահնաազարի մեռնելուց հետո Իբրահիմ-խանի զորությունը թուլացավ: Այդ մսրդու ձեռքումն էր բռնված այն շղթայի մի ծայրը որով հայոց մի քանի նորաբուսիկ մելիքներ հնազանդվում էին թուրք խանին: Այդ մելիքները որոնք առաջ իշխանության և աստիճանի տեր լինելու բաղձանքով դիմեցին թուրք խանի օգնությանը և նրան անձնատուր եղան, Մելիք-Շահնազարի մահից հետո սկսեցին փոքր առ փոքր զգալ իրենց սխալը, սկսեցին վերջապես հասկանալ, որ իրենք իրանց ձեռքով քանդեցին իրենց տունը և մահմեդական բռնավորին բարձրացրին իրանց գլխի վրա:

Այդ ինքնաճանչությունը առաջ եկավ զանազան հանգամանքներից, որոնց հարկավոր ենք հանարում համառոտ կերպով անցնել, ցույց տալու համար, թե իակապես ի՞նչ նշանակություն ունեին Շուշի բերդի խաները, և իրանց հարաբերությունների մեջ հայոց մելիքների հետ ո՛ր աստիճան իրավուններ ունեին և արդյոք կարելի է համարել նրանց երկրի տերը կամ իշխանը:

  1. Մելիք-Շահնազարը ուներ մի քանի կնիկներ Թագուհի-խանումից ծնվեց Մելիք-Ջումշուդը, Սոնա-խանումից ծնվեց Մելիք-Հուսեին III և մի աղջիկ` Հուրի-զատ անունով, որին հայրը կնության տվեց Իբրահիմ-խանին, իսկ Մսլայիկ-խանումից ծնվեց Ջհան-բաշխը, Ջհանգիրը և մի աղջիկ Հումարի անունով