Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին բողոքը բարձրացրեց Վարանդայի Մելի-Շահնազարի որդի Մելիք-Ջումշուդը, որը իր բոլոր եղբայրների մեջ ավելի հառաջադեմը և ավելի խելացին էր: Նա արդեն հասկացել էր, թե որքան կորցրեց իր հայրը և որքան կորցնել տվեց Ղարաբաղի մյուս մելիքներին, բարեկամություն պահպանելով Շուշի բերդի խաների հետ:

Հասարակության վրա տարածված բռնությունը այնքան զգալի չէ լինում անհատներին, մինչև իրանց անձի վրա դեռ չեն փորձել նրա ճնշող ներգործությունը: Մելիք-Ջամշուդը անձամբ նրա փորձը առեց: Բռնավորը նրան զրկեց օրինավոր հաջողությունից և նրա փոխարեն կարգեց անարժան եղբորը: Նրա երկու մյուս եղբայրները, Ջհանդիրը և Ջհան-բախշը, հալածված նույն բռնավորից, փախավ Մուստաֆա-խանի մոտ: Ինքը մնաց միայնակ և անօգնական:

Նրա տոհմային հպարտությունը սաստիկ վիրավորված էր: Նրա նախնիքը՝ Մելիք-Շահնազար մեծը, ամբողջ Գեղարքունյաց տերը, բարեկամություն ուներ Շահ-Աբասի հետ, որից սարսափում էր արևելքը: Նրա պապը, Մելիք-Հուսեին մեծը, հարաբերություն ուներ կայսրների հետ: Իսկ այժմ այդ մեծ մարդկանց ավելի քան մի քանի հարյուր տարի գոյություն ունեցող հոյակապ տան մեջ կարգադրություններ էր անում մի նորելուկ ջուանշիրցի խան, որի իշխանության թվականը իր հասակի տարեթվերից հեռու չէր անցնում: Բայց ո՞վ բարձրացրեց ջուանշիրցուն, ո՞վ օգնեց նրա զորանալուն: Դարձյալ մի հայ, մի անբարիշտ և խռովարար հայ, որը հայրենիքի ազատությունը զոհեց իր մանր անձկնական շահերին և նրա ավերակների պատճառը դարձավ: Մելիք-Ջումշուդը չէր կարող առաց վրդովմունքի հիշել, որ այդ հայը իր հայրն էր…

Այդ բոլորը անվերադառնալի կորուստներ էին: Բայց Մելիք-Ջումշուդը մտածում էր կարելվույն չափ կորուստը ետ դարձնել և դարման տանել հայրենիքի վերքերին: Նա պարզ տեսնում էր, որ այդ վերքերը առաջ եկան անմիաբանությունից, երկպառակտությունից և հային հատուկ օտարասիրությունից: Մելիք-Ջումշուդը բավական կարդացած երիտասարդ էր: Նա չէր զարմանում, երբ հիշում էր, որ մի ժամանակ հայոց նախարարները դիմեցին պարսից արքային, խնդրում ին նրաց, որ Հայաստանի հարազատ թագավորին վեր առն և նրա տեղը պարսիկ մարզպան դնե: Նա չէր զարմանում, նա միայն ցավում էր հայերի օտարասիրության