Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար միացած մինչև անգամ իրենց վաղեմի թշնամի Իբրահիմ-խանի հետ, մտածելով, որ նրան հետո հեշտ կլինի ոչնչացնել, բայց եթե մի անգամ հպատակվեցավ Աղա-Մամադ-խանիին, այնուհետև հայրենիքը պարսից լծից ազատելը անհանարին կլինի: Միայն Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլումը չհամաձայվեցավ մյուս մելիքների հետ:

Մելիք-Շհնազարյան Մելիք-Ջումուշուդը և Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբով հայոց զորքերով ամրացան Շուշի բերդի մեջ և Իբրահիմ-խանի հետ միասին սկսեցին պաշտպանել բերդը:

Բերդի պաշտպանումը տևեց ամբողջ քառասուն օր: Հայ և թուրք զորքերի քաջությունը, միացած բերդի բնական ամրությունների հետ, ի չիք դարձրին Աղա-Մամադ-խանի բոլոր ջանքերը բերդը գրավելու համար:

Այդ ժամանակ Աղա-Մամադ-խանի բանակի մեջ իր զորքերով գտնվում էր Մելիք-Իսրայելյանի Մելիք-Մեջլումը և Գանձակի Ջավադ-խանը, որոնք երկուսն էլ Իբրահիմ-խանի թշնամիներն էին և միացած էին Աղա-Մամադ-խանի հետ:

Մելիք-Մեջլումի վարմունքը բացատրության կարոտ է:

Մելիք-Մեջլումը չափազանց երիտասարդ էր, բայց չափազանց վրեժխնդիր և ոչինչ միջոցների դեմ չդողացող՝ թշնամուն ոչնչացնելու համար: Մենք հիշում են այն սպառնելիքը, երբ Թիֆլիսից վիրավորված դուրս գալու ժամանակ, վրացի սայլապանների բերանով նա ուղարկեց Հերակլ Իշխանին «ասացեք ձեր իշխանին, որ Մելիք-Մեջլումը չի մոռանա նրա հյուրասիրությունը…»:

Այդ երիտասարդը վշտացած էր, դառնացած էր անդադար իր բարեկամներից խաբված լինելուց: Հոր մահից հետո տարիներ շարունակ պատերազմում էր Իբրահիմ-խանի հետ: Նրան հույսեր էին տալիս, օգնություններ էին խոստանում, բայց խաբնում էին… Վերջը դարձյալ մեծ խոստմունքներով նա հրավիրվեցավ Թիֆլիսի, կամենում էր իր հույրին կալանավորել և մատնել նրա թշնամու, Իբրահիմ-խանբի ձեռքը…

Մեր նախընթացգլուխներում տեսանք, որ ամեն կողմից խաբված, ամեն տեղից հուսահատված, Մելիք-Մեջլումը ապաստան գտավ իր հոր վաղեմի բարեկամի՝ Գանձակի Ջավադ-խանի մոտ: Նրա ժողովուրդը թողեց Ղարաբաղը և հյուրասիրվեցավ նույն խանի երկրում: Ջրաբերդի հայրենազուրկ իշխանը իր ժողովուրդի հետ օտար հողի վրա էր բնակվում, որպես մի ժամանակ