Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովուրդը բաղկացած էր ըստ մեծի մասին հայերից։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ խաները և առհասարակ մահմեդական ամբոխը, ռուսների հեռանալուց հետո, պիտի սկսեին իրանց բոլոր վրեժխնդրության թույնը թափել հայերի վրա։

Մենք տեսանք, որ Դուբայի և Դերբենդի հայ բնակիչները իրանք բաց արին այդ քաղաքների դռները ռուսաց զորքերի առջև և տեղային Շխալի—խանին բռնելով, մատնեցին կոմս Զուբովի ձեռքը։ Իհարկե, ռուսաց զորքերի հեռանալուց հետո նույն հայերը այլևս չէին կարող մնալ իրանց տեղերում. նրանք թշնամացան մահմեդականների հետ.— նրանք դավաճան հայտնվեցան խանի աչքում։ Եվ այդ էր պատճառը, որ Դերբենդի ու Ղուբայի հայերը համարյա բոլորը գաղթեցին ռուսաց զորքերի հետ և գնացին Ռուսաստան։ Դրանցից ավելի քան հազար ընտանիք կոմս Զուբովը բնակեցրեց Ղզլարի գավառում։

Շամախու Մուստաֆա—խանը, նույնպես վիրավորված իր քաղաքի հայերից, նրանց դեպի ռուսները ունեցած համակրության մասին, սկսեց հալածել նրանց։ Նա սպանել տվեց Հովհաննես վարդապետին, որ գրգռում էր հայերին խանի դեմ հօգուտ ռուսների։

Իբրահիմ—խանը միայն լուռ մնաց, պահելով իր սրտում Ղարաբաղում գտնված մելիքների վերաբերությամբ սաստիկ ոխակալություն։ Նա խորամանկ, միևնույն ժամանակ իր գործը հասկացող մարդ էր. նա մելիքների մեջ դեռևս շատ պետքեր ուներ. մի կողմից լսվում էր Աղա—Մամադ—խանի նոր արշավանքի ձայնը դեպի Ղարաբաղ, մյուս կողմից, նա մտադիր էր վրեժխնդիր լինել Մելիք—Մեջլումին, որը Աղա—Մամադ—խանի հետ միանալով, պաշտեց նրա բերդը՝ Շուշին: րեց նրա բերդը' Շուշին։

XXXIII

Վրաց Հերակլ իշխանը չէր մոռացել Թիֆլիսի ավերումը Մելիք—Մեջլումի և Ջավադ—խանի ձեռքով։ Շուշի բերդի Իբրահիմ—խանը նույնպես չէր մոռացել, որ հիշյալ երկու անձինքը, առաջնորդելով Աղա—Մամադ—խանին, պաշարերին իր բերդը և ահագին վնասներ պատճառեցին։ Ուստի երկուսն էլ միաբանվելով, կամեցան իրանց այդ ոխերիմ թշնամիներից վրեժխնդիր լինել։

Համարյա կոմս Զուբովի Դերբենդը տիրելուց մի ամիս հետո (1796, ապրիլ ամսում) Հրակլը վրացի և վարձված լեզգի