Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաստորների ազդեցությունից: Մենք կցանկանք, որ նրանք հայոց լեզվով խոսեին, հայոց լեզվով կրթեին իրանց զավակներին և հայոց լեզվով աղոթեին: Իսկ հայածե՞լ նրանց, հերիտիկո՞ս համարել և այսպիսով. ավելի զզվեցնել և բաժանել մեզանից, - այդ հիմարությունները մենք չենք անի: Մենք խորհուրդ կտանք մեր լրագրությանը և մանավանդ Կ. Պոլսի մամուլին հետևել այդ տակտիկային: Անցյալ սխալները պետք է ուղղել: Այժմ մեզ հայ է պետք և մեր իդեալը պետք է լինի հայությունը: Կրոնանկան համոզմունքները պետք է խոնարհվեն այդ գաղափարի առջև…

Բայց զարմանալին այն է, որ դեռևս գտնվում են մեր մեջ բանուգործ չունեցող մարդիկ, որ աշխատում են հարուցանել կրոնական վիճաբանություններ, մի այնպիսի ժամանակ, երբ մեզ պետք են ավելի լուրջ և ավելի նպատակահարմար աշխատություններ:


Մի առաջարկություն

«Մշակի» խմբագրատան մեջ ստացվեցան Կ. Պոլսից և մեր գավառական քաղաքներից բազմաթիվ նամակներ, որոնց մևջ ցանկություն են հայտնում, որ «Խենթը» առանձին գրքով հրատարակվի: Որքան էլ թանկագին լիներ կատարել մեր ընթերցող հասարակության հարգելի բաղձանքը, այսուամենայնիվ, ցավելով պիտի ասեմ, ինձ անհնար է այդ պահանջին լրում տալ, որովհետև պակասում են` թե ժամանակ և թե նյութական միջոցներ տպագրության համար:

Ըստ մեծի մասին վեպերը սկզբում մաս-մաս տպվում են որևիցե ամսագրի կամ լրագրի մեջ, հետո լույս են ընծայվում առանձին գրքերով: Բայց այս աշխատությունը հանձ են առնում ոչ թե հեղինակները, այլ մասնավոր անձեր, որպես են` հրատարակիչներ, գրավաճառները կամ տպագրկան ընկերություններ: Իսկ մեզանում, որպես երևում է, ամեն ինչ պետք է հեղինակը անե.— համ գրել, համ աշխատե վաճառել, որ իր ծախսը ետ ստանա: Մեր աղքատ հեղինակներին որքան հնարավոր կլինի այդ, - ինքնըստինքյան հասկանաալի է:

Մինչև այսօր միյան մեկ Միանսարյանց հայտնվեցավ, որ աշխատեց ամփել մեր պարբերական հրատարակություններում