նության պատճառով, Մելիք Աթամ II, երկար չապրեց, նա մեռավ երիտասարդական հասակում, Թողնելով մի աղջիկ միայն Սըհար-Նազ անունով։
Իսկ Թամարը թեև շատ գեղեցիկ չէր, բայց խելացի և ճարպիկ կին էր։ Ամուսնի մահից հետո նա երկար կարողացավ կառավարել Մելիք-Իսրայելյանների թողած մեծ ժառանգությունը և նրանց հպատականերին, որ այն ժամանակ գտնվում էին Գանձակի գավառում։ Հետո իր աղջկան, Սըհար-նազին, կնության տալով նախիջևանցի Ասրի-բեկի որդի Սայի-բեկին, տիկին Թամարը ընտրեց նրան իբրև տնային փեսա, և Մելիք-Իսրայելյանների ժառանգությունը անցավ այդ Սայի-բեկի ձեռքը, որը սկսեց այնուհետև կրել իր կնոջ տոհմանունը։
XXXIV
Մելիք-Մեջլումի մահը զրկեց Ջավադ-խանին լավ դաշնակցից, իսկ Ղարաբաղը զրկվեցավ իր քաջ հայրենասերից։ Նա իր հետ գերեզման տարավ ավելի ընդարձակ և հիմնավոր ծրագիրը՝ Ղարաբաղի մելիքությունների վերականգման մասին, որը բոլորովին տարբերվում էր մյուս մելիքների և Հովսեփ արքեպիսկոպոսի գաղափարներից։ Երբ մի անգամ նրա նիզակակից Դալի- Մահրասան (Ավագ վարդապետը) համարձակվեցավ հանդիմանել նրան Թիֆլիսի ավերակ դարձնելու պատճառով, երիտասարդ մելիքը դառնացած կերպով պատասխանեց նրան. «բավական խաբվեցանք… մինչև երբ պետք է երազներով հրապուրվենք… մեր բարերարները մեզ կռվեցնում են իրանց թշնամիների հետ, իսկ իրանք մեջտեղից շահվում են… Մենք ավելի հաստատ պատճառներ ունենք հավատալու պարսից շահերին, քան թե ուրիշներին։ Շահ-Աբասը հաստատեց Ղարաբաղի մելիքություններ, Նադիրը վերահաստատեց, իսկ Աղա-Մամադ-շահը խոստացել է ինձ ավելի, քան թե իր նախորդները[1]…։
Ինչ էլ որ լիներ Աղա-Մամադ-խանի խոստմունքը, Մելիք-Մեջլումը այժմ նրանից օգուտ քաղել չէր կարող։ Նրա թշնամիները — Իբրահիմ-խանը և Հերակլ իշխանը — ավելի լավ էին հաս-
- ↑ Մի հին ձեռագրի մեջ կարդում ենք, որ Աղա-Մամադ-խանը խոստացել էր Մելիք-Մեջլումին, ոչ միայն Իբրահիմ-խանին ոչնչացնելով բարձրացնել Ղարաբաղի մելիքությունները այլև պիտի հանձներ նրան և Վրաստանի կառավարությունը։