Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յասպաններից մեկի միայն՝ Աբաս-բեկին, կալանավորել և իր հետ տարավ Պարսկաստան, իսկ Սաֆարալի-բեկը թաքնվեցավ։

Մեզ համար շատ պարզ չէ այդ արքայասպանի ի՞նչ ազգից կամ ո՞վ լինելը, միայն մի ձեռագիր պատմության մեջ, որը գրված է Ղարաբաղի վանքերից մեկում, կարդում ենք, որ Սաֆարալի-բեկը ազգով հայ էր. մանկության հասակում իբրև գերի տարված էր Պարսկաստան և այնտեղ բռնի մահմեդականություն էին ընդունել տվել։ Բայց նրա սրտում դեռ բոլորովին չէին հանգած հայության և քրիստոեական կրոնի կայծերը, որոնք իսկույն բորբոքվել սկսան, երբ նա Շուշի բերդը մտնելու ժամանակ տեսավ հայոց եկեղեցական հանդեսը և համբուրեց սուրբ աստվածածնի պատկերը[1]…

Չնայելով, որ Աղա-մամադ-խանի սպանման լուրը տարածվեցավ ամեն տեղ, բայց Իբրահիմ-խանը տակավին չէր համարձակվում Բալաքանից վերադառնալ Շուշի բերդը։ Նրա բացակայությունից օգուտ քաղելով, բերդին սկսեց տիրել Իբրահիմ-խանի եղբորորդի Մամադ-բեկը։

Այդ Մամադ-բեկը առաջարկեց հայոց Մելիք-Ռուստամին միանալ իր հետ, հակառակել Իբրահամ-խանին, պայման դնելով,

  1. ↑ Մեր ծանոթության մեջ հարկավոր ենք համարում դնել մի քանի քաղվածքներ հիշյալ ձեռագիր պատմությունից. «Բայց նա (Աղա-Մամադ-խան) զօրօքն եկն մտանել ի բերդաքաղաքն Շուշի։ Հայք վասն երկյուղի ելին ընդ առաջ նորա դասուք քահանայից, խաչիվ և խաչվառավ և ամենայն զարդուք։ Իբրև ետես զխումբս հայոց մեծ բռնավորն, զկայ առեալ անդ ի տեղի, և եհարց ի մերձակայ նախաարարաց իւրայնոց. թե արդյոք ո՞յք են դոքա, զի այդպես հրաշափառ զգեստուք և զարդուք գան ընդ առաջ մեր։ Եվ որք հմուտք էին և տեղեակք իրանց գործելոց, ետուն զարժանն պատասխանի, թե ի հայս կան հնական սովորութիւնք այսպիսիք, գնալ ընդ առաջ թագավորաց ի մեծարանս և ի պատիվ երեսաց նոցա, առ ի շարժել ի գթածութիւն և ի խնամս վասն ողորմելի ազգին իւրեանց։ Առ այս պատասխան սիրայորդոր բանիւք մխիթարեաց և քաջալերեաց զազգս մեր տառապեալ, բայց վերին երեսօք, զի գաղեալ նենգութիւնն ծրարեալ պահեր ծածկաբար ի մտի իւրում։

    Մինչև խօսեր բռնավորն ընդ ազգիս մերոյ իշխանանց, ընդ իւր ունելով պատանեակ մի մտերիմ, և ամենայն ինչ ի ձեռս նորա էր. ի ձեռաց նորա կերակրիւր։ Պատանի էր յազգիս հայոց ի վաղուց գերեալ և տարեալ ընծաեալ էին նմա։ Ետես ի նմին ժամու զպատկեր տիրամօրն, որ ուներ ի գիրկս զմանկացեալն Հիսուս, կարի իմն գեղեցկազարդ և ոսկեզոծ նկարեալ։ Եհարց պատանին, թե պատկերս այս որո՞յ է. նոքա չծանեան, զի այդ հիշեաց զտառապանս ազգի մերոյ…»։

    Հետո մանրամասնաբար նկարագրում է այն շարժառիթները, որ դրդեցին պատանուն սպանելու թագավորին։