Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ Ղարաբաղի հայերի գլխավոր ինքը, Մելիք-Ռուստամը, կլինի, իսկ թուրքերի գլխավորը՝ Մամադ-բեկը:

Հայերը ըստ մեծի մասին տիրասեր են դեպի օտարները, իսկ անհավատարիմ դեպի իրանց հարազատ ազգայինները,- այդ իսկ պատճառով Մելիք-Ռւստամը մերժվեց Մամադ-բեկի առաջարկությունը և չկամեցավ անհավատարիմ լինել Իբրահիմ-խանին, որը այնքան չարիքներ էր հասցրել Ղարաբաղի հայ ժողովրդին:

Մելիքը նամակով հայտնեց Իբրահիմ-խանին բոլոր անցքերը, խոստացավ նրան իր օգնությունը, փութացնելով, որ առանց ժամանակ կորցնելու վերադառնա Բալաքանից և կրկին ձեռքն առնե Շուշի բերդի իշխանությունը: Իբրահիմ-խանը ինքը չվստահացավ գալ և ուղարկեց իր որդի Մեհտի-խանին: Մելիք-Ռուստամը կես ճանապարհի վրա իր ձիավորների խումբերով հանդիպեց Մեհտի-խանին, և նրան գիշերով մտցնելով Շուշի բերդը, ուղղակի տարավ նրա հոր պալատը, որի մեջ այդ ժամանակ բնակվում էր Մամադ-բեկը:

Մամադ-բեկը իրան արդեն բերդի տերը համարելով, ընդունեց Մեհտի-խանին իբրև մի հյուր: Բայց Մելիք-Ռուստամը առանց ժամանակ կորցնելու, հայերից պահապաններ դրեց նրա տան վրա և կալանավորեց Մամամդ-բեկին:

Այդ մկիևնույն Մելիք-Ռուստամը, որը նույն տարվա մեջ Իբրահիմ-խանին առաջնորդելով, պաշարեց Գանձակի բերդը, Մամադ-բեկին կալանավորելով, և Իբրահիմ- խանի որդուն պաշտպանելով, կրկին հաստատեց Ղարաբաղի բռնակալների իշխանությունը, մի այնպիսի ճգնաժամի ժամնակ, որ խիստ հարմար միջոցներ կային ոչնչանելու նրանց…

Երբ ամեն ինչ խաղաղացած էր Շուշի բերդում, Իբրահիմ-խանը վերադարձավ Բալաքանից: Մամադ-բեկը այդ ժամանակ բանտից փախավ, գնաց Շամախու Մաստաֆա-խանի մոտ: Այնտեղ երկու աչքերը կուրացրած, կրկին հետ բերեցին փախստականին:

Ավելորդ չէր լինի մի երկու խոսք ասել, թե ինչ եղավ արքայասպան Սաֆարիլի-բեկը:

Աղա-Մամադ-խանի սպանումից հետո պարսից գահը ժառանգեց Ֆաթալի-շահը:

Իբրահիմ-խանը, ցույց տալու համար, թե սպանությունը կատարել է ոչ միայն առանց իր կամքի, այլ հակառակ իր կամքի. վատությամբ կալանավորեց նրան և ուղարկեց Պարսակաստան: