Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա որդի Ասլանը, կամենալով կրկին վերադառնալ դեպի քրիստոնեական կրոնը, նույն խանի մահադեղով սպանվեցավ։ Վահանի վախճանը մեզ հայտնի չէ։

Եվ այսպես, Մելիք-Ավանյանների, Տիզակի հզոր տիրապետողների, համարյա ամբողջ սերունդը կամ մահադեղով կամ սպանությունով ոչնչացավ Իբրահիմ-խանի ձեռքով: Եվ չմոռանանք, որ այդ նշանավոր տոհմի առաջին ներկայացուցիչն էր այն մեծ մարդը, որը Պետրոս Մեծի հետ թղթակցություններ ուներ, որը փառավոր ընդունելություն գտավ Աննա Իվանովնա և Ելիզավետա Պետրովնա կայսրուհիների պալատում, որը ռուսաց կառավարությունից ստացավ գեներալի աստիճան, իսկ Նադիր-շահից խանության աստիճան։ — Դա գեներալ Մելիք-Ավան-խանն էր, որի կատարած մեծագործությունների հետ ծանոթացանք մեր պատմության սկզբի գլուխներում։

Մելիք֊Ավանյանների տոհմի վերջին ներկայացուցիչների մի ճյուղը մահմեդական դարձավ, մյուսը մնաց քրիստոնյա։ Նրանց ընդարձակ կալվածներին, Շուշի բերդի խաների օգնությամբ, տիրեցին մահմեդական ժառանգները, իսկ քրիստոնյա մնացածները զրկվեցան ժառանգությունից[1]։ Այդ տոհմի մի այլ ճյուղը, որպես էին՝ իշխան Մելիքովները, իշխան Սումբատովները, Հայրապետյանները, Ռուսաստանում մեծ-մեծ պաշտոնների մեջ մտան, փայլեցին, իսկ հետո ի՞նչ եղան,— մեզ հայտնի չէ։

XXXVI

Սովը, ժանտախտը և Ղարաբաղի գաղթականությունը: 1795 թվից մինչև 1798 թվի սկիզբը պարբերաբար կատարվեցան մի քանի, մինը մյուսից ավելի կորստաբեր, ավելի փոթորկալի արշավանքներ: Ղարաբաղը և նրա շրջակա գավառներն անընդհատ պատերազմների, ասպատակության և արևան ասպարեզ դարձան: Աղա-Մամադ-խանի առաջին արշավանքից հետո Գանաձակի պաշարումը, հետո Սովը, ժանտախտը և Ղարաբաղի գաղթականությունը: 1795 թվից մինչև 1798 թվի սկիզբը պարբերաբար կատարվեցան մի քանի, մինը մյուսից ավելի կորստաբեր, ավելի փոթորկալի արշավանքներ։ Ղարաբաղը և նրա շրջակա գավառներն անընդհատ պատերազմների, ասպատակության և արյան ասպարեզ դարձան: Աղա-Մամադ-խանի առաջին արշավանքից հետո տեղի ունեցավ կոմս Զուրովի արշավանքը, հետո Գանձակի պաշարումը, հետո

  1. Տող բերդում, Մելիք-Ավան-խանի պալատում այժմ բնակվում է մի Ֆարհադ-բեկ անունով թուրք ազնվական, որը պարծանքով հիշում է, թե ինքը Մելիք-Ավանյանների նշանավոր տոհմի ժառանգներիցն է։ Եվ իրավ. Նա Բաղդադ-բեկի թոռը և Մելիք֊Ասլանի որդին է: Իսկ Մելիք-Ավանյանների քրիստոնյա մնացած ժառանգները այժմ թշվառ աղքատության մեջ բնակվում են նույն Տող բերդում, թեև ազնվականներ են համարվում: