Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանջված, աղքատ եկան նրանք այդ երկիրը, շատերը վրացիների դռները ընկած մուրացկանություն էին անում։ Վրաց իշխանները ստիպում էին նրանց, որ ճորտ գրվեն, որպեսզի փոխարենը կերակրեն նրանց։ Ողորմելիները մի կտոր հացի համար վաճառում էին իրանց զավակներին և ստրկության էին մատնում:[1]։ Վրաց ազնվականների այդ անողորմ վարմունքն էր գլխավոր պատճառը, որ ստիպեց հայոց մելիքներին Ս. Պետերբուրգ դիմել։

Հայոց մելիքները իրանց հպատակների հետ[2] գաղթել էին մի երկիր, ուր այդ ժամանակ տիրում էր ճորտությունը։ Բայց հայ ժողովուրդը սովորած չէր ճորտության։ Թե Հայաստանի անկախության ժամանակ, թե պարսից և թե օսմանցիների տիրապետության ժամանակներում հայ գյուղացին վայելում էր կատարյալ ազատություն։ Մելիքները ցանկանում էին, որ իրանց ժողովուրդը պահպաներ իր վաղեմի ազատությունը, իսկ իրանք վայելեին նույն իրավունքները, որ միշտ ունեին իրանց հպատակների վերաբերությամբ։ Նրանք պահանջում էին, որ Վրաստանի սահմաններում, որը այդ ժամանակ գտնվում էր ռուսաց հովանավորության ներքո, տային նրանց ազատ հողեր, որպես մշակման սեփականություն, և այդ հողերի վրա նրանք հիմնեին իրանց գաղթարանները և բնակվեին իրանց վաղեմի օրենքներով ու սովորություններով։

Այդ նպատակներով Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը[3] Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը գնացին Ս. Պետերբուրդ[4]:

  1. Վրաստանում մինչև վերջին ժամանակները գտնված հայ ճորտերի մեծ մասն այս տեսակ հանգամանքների զոհ պետք է համարել
  2. Վրաստան գաղթեցին գլխավորապես Գյուլիստան և Վարանդա գավառներիժողովուրդը, այսինքն` Մելիք-Շահնազարյանների նպատակները։ Մելիք֊Մեջլումի հպատակները (որը արդեն մեռած էր) մնացին Գանձակի գավառում Ջավադ-խանի հովանավորության ներքո։ Իսկ Խաչենի և Տիզակի ժողովուրդը մասամբ մնացին իրանց տեղերում, մասամբ գաղթեցին ուրիշ երկրներ և մասամբ եկան Վրաստան, խառնվեցան վերոհիշյալ երկու մելիքների ժողովրդի հետ։
  3. Մելիք-Ֆրեյդունը Մելիք֊Աբովի եղբոր Մելիք-Բեգլար II որդին էր (տե՛ս ն գլ. XVI)
  4. Մելիքների սվիտայի մեջ գտնվում էր և պատանի Ռոստոմը, որը Մելիք֊Շահնազարի ջորեպանի որդին էր։ Նրա հորը կոչում էին Մեհրարենց Գյուքի։ Դեռ 14 տարեկան հասակում Ռոստոմը Ղարաբաղից փախչելով գնաց Աստրախան, այնտեղ մի պոլկովոյ մարկիտանտի մոտ աշակերտ դարձավ։ Այդ պարապմունքը միջոց տվեց նրան սովորելու ռուսաց լեզուն։ Երբ մելիքները Աստրախանից անցնում էին Ս. Պետերբուրգ գնալու, պատանի Ռոստոմը խառնրվեցավ նրանց սվիտայի հետ, որր բավական բազմաթիվ էր։ Նրան վեր առին, մտածելով, թե ճանապարհին հարկավոր կլինի, որպես ռուսաց լեզվի թարգման