Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջմիածնի հետ լարված լինելով, նպաստում էր ղարաբաղցոց ցանկության իրագործելուն[1] ։

Այդ բոլորը հայտնի բան է, պիտի հակառակեի «գեղարդակրի», որպես Վրաստանի հայոց առաջնորդի, շահերին մի կողմից, իսկ էջմիածնի իրավասությանը մյուս կողմից։ Այդ էր պատճառը, երբ իշխան Գիորգին առաջարկեց էջմիածնի Ղուկաս կաթողիկոսին, խնդրելով, որ Սարգիս կաթողիկոսը Ղարաբաղի գաղթականների առաջնորդ նշանակվի, Ղուկասը բացարձակապես մեր մեժեց իշխանի խնդիրքը, և այդ առիթ տվեց երկար դժգոհությունների վրաց իշխանի և էջմիածնի մեջ։

Գիորդին Ղուկասի համառությունից վշտացած հայտնեց, եթե իր խնդիրքը չկատարվի, ինքը այնուհետև կարգելե, որ էջմիածնից ոչ մի հոգևորական իրավունք չունենա Վրաստանի սահմաններից անցկենալու և տեղային հայերից հոգևոր տուրք հավաքելու։

Ղուկաս կաթողիկոսը տեսնելով, որ դրանով Վրաստանի հայերը բոլորովին պիտի կտրվեն էջմիածնից, ստիպվեցավ զիջումն անել: Նա խոստացավ, թե իշխանի ցանկությունը կկատարե, միայն պետք է Սարգիս կաթողիկոսը անձամբ գնա էջմիածին, իր խոնարհություն էր հայտնելու և իր պաշտոնը ստանալու համար։

Սարգիս կաթողիկոսը իր եղբորորդի Բաղդասար վարդապետի հետ գնացին էջմիածին։ Թեև այնտեղ խիստ սառն ընդունելություն

  1. Իշխան Գիորգիի հարաբերությունների էջմիածնի հետ լարված լինելու պատճառները, թեև ինքնստինքյան, շատ հասարակ բաներ էին, բայց կրոնական կետից նայելով, մեծ նշանակություն ունեին։ Ղարաբաղում ժանտախտ հայտնվելու ժամանակ, երբ ժողովուրդը տեղափոխվեցավ Վրաստան, այդ սարսափելի ախտը տարավ իր հետ։ Այդ ժամանակ վրաց Գիորգի իշխանը դիմեց էջմիածին, խնդրելով Ղուկաս կաթողիկոսից, որ ուղարկեն Թիֆլիս Գեղարդը, որը էջմիածնի հրաշագործ սրբություններից մեկն է, և հռչակված է որպես փարատող վարակիչ հիվանդությունների։ Ղուկաս կաթողիկոսը չկատարեց իշխանի խնդիրքը, նախ այն պատճառով, որ ժանտախտը Վաղարշապատում էլ հայտնվել էր և սուրբ Գեղարդի օգնությանը իրանք ավելի կարոտություն ունեին, իսկ երկրորդ պատճառն այն էր, որ վստահություն չուներ վրաց իշխանի վրա, թե կարող էր հիշյալ սրբությունը Վրաստանից կրկին հետ ստանալ։ Երբ Գիորգին սկսեց ավելի և ավելի թախանձել, կաթողիկոսը ստիպված եղավ հիշյալ «գեղարդակիր» Հովհաննես արքեպիսկոպոսի ձեռքով ուղարկել: Բայց սրբությունը Թիֆլիս հասնելուց և հանդիսավոր թափորներ կատարելուց հետո կալանավորվեցավ: էջմիածնից քանիցս անգամ խնդրեցին հետ ուղարկել, բայց վրաց իշխանը, միշտ զանազան պատճառներ բերելով, խաբում էր։ Վերջը Հովհաննես արքեպիսկոպոսը Մելիք-Աբովի օգնությամբ մի գիշեր վեր առեց սրբությունը և մի քանի ձիավորների հետ ծածուկ փախավ էջմիածին։ Գուցե այդ դեպքի պատճառով նա ստացավ «գեղարդակիր» մականունը: