Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դառնագին լան զիս Աբովյան՝ քաջ ախոեան։
Մի՞թե չիք ոք աստ քրիստոնեայ, զիս փրկեսցէ
Յայս ամեհի և մահագուժ վայրագ դահճէ։
Նուիրական զենման իմոյ լերուք վկայ։
Սէր հայրենեաց ի թշնամեաց ձեռս մատնեաց,—

ուրախ մեռայց,


Եվ դասեցայց ընդ դյուցազանց իմոց նախնեաց:
Փշրանք մնացեալ եմ սիրելի հայոց ազգի,
Որք գտանիք ի ձեռս պարսից յայս քաղաքի,
Մի՛ մոռասջիք պատմել և զայս յորդւոց յորդի,
Թէ քաջն Ռոստոմ վասն հայրենեաց ի սպանդ վարիր:
Թէպէտ ցաւիմ զի չմեռանիմ ի մարտ ընդդեմ

թշնամեաց իմ,


Այլ յօժարիմ, զի զոհ լինիմ այսպես վսեմ։
Այս քաջ բազուկք յարեաց պարսից հսկայ հզօրս
Տապաստ արկին ի բազում նուագս հարիւրաւորս.
Ավա՜ղ, կնատ անգութ դահճի եղէ ես որս,
Պատմեսջի՛ք զայս վեհ դիւցացին՝ զառամյալ հօրս
Քաջ նահատակ որդիդ միակ ի ձեռս վայրագ պարսից

էանկ,


Իւր յաղթական մահ դժնդակ էառ պսակ։
Մեծդ յարեաց, արքայորդիդ Արաս Միրզա,
Սուր ի ձեռին դահիճն հեգ առ ընթեր կայ,
Զիս թշնամիս քոյոյ ազգի պատրաստ ի մահ
Զիա՞րդ կամիս սպանանել շո՛ւտ հրամայեա՛։
Միայն սգամ, զի կապեալ կամ. թե մյուս անգամ

հրացան, սուր իմ


Իձեռս ունիմ,— զբազուկս իմ ձեզ ցուցանեմ…


Սիրելի որդու աղետալի վախճանից հետո, նրա ալևոր հայրը Մելիք֊Աբովը, երկար չապրեց։ Ծերունի հերոսի վերջին օրերը անցան ցավերով և տրտմությամբ… Ահա ինչ է գրում նա Ս. Պետերբուրգ իր 1807 թ. նոյեմբերի 23-ի նամակի[1] մեջ աղա Մինաս Լազարյանին, որին, Հովսեփ

  1. Այդ նամակի հայերեն բնագիրը մեր ձեռքում չունենալով, թարգմանված ռուսերենից, որ տպված էր պ. Երիցյանի «Кавказская старина» ամսագիրը համար 2, դեկտեմբերի ամսի 1872 թվի տետրակում: