Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի խումբ ձիավորներ, փութով հետամուտ եղան Իբրահիմ-խանին: Նրան բռնեցին կես ճանապարհի վրա: Խնայեցին կնիկներին և երեխաներին միայն, իսկ Իբրահիմ-խանին և նրա հետ եղող բոլոր ազգականներին կոտորեցին[1](1806, մայիս ամսում):

Ղարաբաղի հայոց իշխանությունների կործանողը սպանվեցավ: Մելիք-Ջումշուդը առեց ոչ միայն իր, այլ բոլոր մելիքների վրեժը Իբրահիմ-խանից: Նրա հայրը, Մելիք-Շահնազարը, բարձրացրեց՛ այդ գազանին, և բոլոր ղարաբաղցիների անեծքի ու նախատինքի առարկան դարձավ: Իսկ անպիտան հոր պիտանի որդին քավեց հոր մեղքերը… Բայց, արդեն շատ ուշ էր… Իբրահիմ-խանի մահը չէր կարող բժշկել այն վերքերը, որ ստացել էին Ղարաբաղի մելիքները Շուշի բերդի խաներից…

Այս բոլոր ծառայությունների համար Մելիք-Ջումշուդը ստացավ պոլկովնիկի աստիճան։

Ահա ինչ է գրում Մելիք-Ջումշուդը իր 1806 ամի 2 դեկտեմբերի նամակի մեջ․ Ս․Պետերբուրգ աղա Մինաս Լազարյանին․

«Թեև դրանից առաջ մի քանի անգամ պատասխանել եմ ձեր նամակներին, բայց որովհետև չգիտեմ, արդյոք հասնո՞ւմ են նրանք ձեր ձեռքը, այդ պատճառով հարկավոր եմ համարում նորից պատասխանել ձեր բոլոր հարցերին։

Նախ, դուք դժգոհ եք այն մասին, Թե ինչո՞ւ մեր (մելիքների) անունները չեն հիշվում վրաց կնյազների անունների թվում, որոնք նշանավոր են գտնվել զանազան կռիվներում:

Այդ առարկայի մասին թեև ես ինքս վշտացած եմ, բայց դարձյալ կասեմ, որ մենք` խամսայի մելիքներս, ավելի, քան թե նրանք (վրաց իշխաները) գերազացել ենք պատերազմների մեջ և պետք է արժանի լինեք ավելի բարձր պարգևների ու շնորհների, — բայց հանգուղյալ իշխան Ցիցիանովի սրտում արմատացած ատելությությունը դեպի հայոց ժողովուրդը (թեև Վաստանում ծնված հայերին նա վրացիներ էր համարում) թույլ չէր տալիս նրան հասցնել ի տեղեղկություն ամենաողորմած թագավորի մեր կատարած ամենադժվարին ծառայությունները, և այն քաջությունները, որ մենք ցույց տվինք Գանձակի գրավման ժամանակ, այլև Շիրվանի ու Երևանի արշավանքների միջոցներում: Այնտեղ իշխանը (Ցիցիանովը) տեսնելով ինձ իմ գեղեցիկ կերպով կազմակերպած


20 Րաֆֆի, Երկարի ժողավուծու, հ. X

  1. Իբրահիմ-խանի որդի Մահսի-խանի հիվադության պաճարով չկարողացավ հետևել հորը, մնաց Շուշի բերդում և այսպիսով ազատվեցավ կոտորածից: Ռուսները հետո դրան նշանակեցին Իբրահիմ-խանի տեղը: