Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զորքերի հետ, որ ծառայում էին ռուսաց կառավարությանը առանց որևէ շահի (ձրի, առանց ռոճիկ ստանալու), խոստացավ աղերսամատույց լինել ինձ համար կայսրից դրոշակ բերել տալու, որը կարելի է, ես կստանայի, եթե չպատահեր իշխանի հետ մի այնպիսի դժբախտություն (Բաքվի մեջ սպանվելը):

Իշխան Ցիցիանովի մահից հետո, ես գտնվելով այստեղ (Թիֆլիսում) և տեղյակ լինելով պարսիկների բոլոր չար դիտավորություններին, — և որպեսզի կարելի լինի հաստատել Ռուսաստանի տիրապետությունը Ղարաբաղի նոր գրաված երկրի վրա, — գրավոր կերպով բացատրեցի իմ մի քանի խորհրդածությունները գեներալ-մայոր Նեսվետաևին, իսկ ես ինքս անձամբ գնացի Շուշի բերդը և միացա ռուսաց զորքերի հետ:

Երբ որ պարսիկները լսեցին իշխանը Ցիցանովի մահվան լուրը, իսկույն Բաբա-խանի[1] որդի Աբաս-Միրզայի առաջնորդությամբ, նրանց բազմաթիվ զորքերը թափվեցան Ղարաբաղի վրա, և միանալով տեղային թաթարների հետ, կամենում էին կոտորել ռուսաց ամբողջ զորքերը, և այն բոլոր հայերին, որ գտնվում էին բերդում (Շուշում): Այդ մտքի հետ համաձայն էր և Շուշիի տիրապետող Իբրահիմ-խանը և այդ պատճառով էլ ստացավ իր արժանվոր պատիժը (սպանվեցավ):

Միևնույն ժամանակ գեներալ-մայոր Նեսվետաևին հաճո թվեցան իմ գլխավոր առաջարկությունը, և նա իմ խորհրդով ուղարկեց տրոիցկի զորագունդը Ղարաբաղ, օգնություն այնտեղ գտնված ռուսաց զորքերի: Հիշյալ զորագունդը, Գանձակից անցկենալու միջոցին, առեց իր համար պոլկովնիկ Կարյագինին նրա զորքերի հետ, և շտապեց մեզ մոտ (Շուշի) օգնություն հասցնելու: Բայց դեռ ճանապարհին վրա գտնված ժամանակ նրան գրեցին ինձ, որ իմ ձիավորների խումբով դուրս գամ նրանց առաջ: Թողնելով իմ զորքերից բավականաչափ թվով բերդի (Շուշիի) պահպանության համար, ես վեր առի իմ ձիավորների մի մասը և գնացի միացա նրանց հետ, իսկ երեք օրից հետո մենք ամենքս միասին կռվում էինք, և ամենաբարձրյալի օգնությամբ կատարելապես հաղթեցինք մեր թշնամիներին (պարսիկներին) և նրանց հալածեցինք մի այնպիսի արագությամբ, որ (Աբաս-Միրզայի) 20,000-ի չափ հեծելազորքը սարսափելի երկյուղով անցավ Երասխի մյուս կողմը:

Գեներալ-մայոր Նեբոլսինը միևնույն տրոիցկի զորագունդի

  1. Բաբա-խան կամ Բաբա-խան-կոչում էին պարսից Ֆաթալի շահին