Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տուրքերից երեք տարի ժամանակով: Իսկ 3-րդը այն է որ մեր հայերը չլինեին թուրքերի իշխանության ներքո, որովհետև դրանք չեն կարող միշտ հավատարիմ մնալ քրիստոսապսակ թագավորի կառավարությանը[1], այլ ընդհակառակն, աշխատում են օրըստօրե ուժաթափ անել հայոց ժողովուրդը, որպեսզի դյուրությամբ կարողանան կատարել իրանց չար դիտավորությունները: 4-րդ, որ նշանակեին մեզ համար մի գումար, որով մենք կարողանայինք պատրաստել հարկավոր եղած զեենքերը այն զորագունդների համար, որ պետք է կազմակերպել, որպեսզի, միշտ առանց որևիցե պակասության պատրաստ լինեին պատերազմ գնալու ռուսաց զորքերի հետ:

Եթե մեր ամենաողորմած թագավորը ցույց կտա մեզ այսպիսի գթածություն, այն ժամաակ դրանով նա իրականապես կվերանորոգե հայերի ուժերը և կհարկադրե նրանց ամեն կողմից դիմել նորին կայսերական մեծության քաղցր հովանավորության ներքո:

Ես հարկավոր չեմ համարում այդ մասին երկար ձանձրացնել ձեզ իմ խնդիրքներով, որովհետև դուք հազար անգամ ավելի, քան թե ես աշխատում եք հայոց ժողովրդի ծաղկելու համար, և գիշեր ու ցերեկ չեք դադարում այդ մասին հոգ տանելուց: Դրա համար ես հուսով եմ, որ առանց իմ խնդրելու, դուք եռանդով կաշխատեք այդ գործի կատար ածելու համար, որով կթողնեք ձեզանից հետո հավիտենական հիշատակ, ձեր մի այսպիսի բարեգործության համար…»:

Ստորագրված է Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյան[2]:

  1. Ռուսները Ղարաբաղի մելիքների ջանքերով տիրելով Ղարաբաղին, նույն մելիքների վաղեմի թշնամի Իբրահիմ-խանին թողեցին որպես այդ երկրի գլխավոր կառավարիչ: Իբրահիմ-խանը դավաճանեց ռուսներին և սպանվեցավ: Նրա տեղը նշանակեցին դավաճանի մեծ դորդի Մեհտի-խանին, ավելի ընդարձակ իրավունքներով. դա ևս ավելի մեծ դավաճանություն գործեց. 1822 թվերին Ղարաբաղից փախավ Պարսկաստան և պարսից զորքերի հետ վերադառնալով, սկսեց պատերազմել ռուսների հետ: Անհասկանալի է, թե նույն ժամանակվա ռուսաց պաշտոնականները ի՞նչ էին գտնում այդ նենգավոր խաների մեջ, որ նրանց գերադասում էին հայոց մելիքներից որոնք ամենայն զոհաբերությամբ անձնատուր էին եղած Ռուսաստանին:
  2. Թե այս նամակը և թե հետևյալը, որից քաղվածքներ ենք անում թաարգմանված են պ. Երիցյանի «Квказская страина» ամսագրի №2, 1872 տետրակից