Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա ստիպվեցավ ամրանալ Շահ-բուլաղի բերդում, որը իսկույն պաշարվեցավ Ջաֆար֊Ղուլի-խանի զորքերով։ Մեծ քաջություն էր հարկավոր Վանի յուզբաշուն, որ կարողանար իր փոքրաթիվ զորքերով պատերազմել պարսից ահագին բազմության դեմ, իսկ այդ քաջությունը ունեցավ նա, մի քանի օր շարունակ պատասխանելով ամեն կողմից տեղացող կրակներին։

Վերջը թնդանոթների հարվածներից բերդի դռները խորտակվում են, պարսից զորքերը կատաղությամբ ներս են թափվում, բայց մեծ է լինում նրանց զարմանքը, երր բերդի մեջ ոչ ոքի չեն գտնում։ Վանի յուզրաշին մի օր առաջ իր զորքերը գիշերով դուրս էր բերել բերդից և լեռների վրայով, սարսափելի բարձրավանդակներից տարել էր հայոց Ֆարուղ կոչված գյուղը։ Բերդի մեջ թողել էր նա իր մարդիկներից մի քանի հոգի միայն, որոնք թշնամուն խաբելու համար ժամանակ առ ժամանակ պատասխանում էին։ Հենց որ պարսիկները ներս մտան, այդ մարդիկը սատանայի նման աներևութացան։

Իրանց կամավոր զորքերով ռուսաց տիրապետությունը Անդրկովկասում հաստատելու գործին ամենայն անձնանվիրությամբ նպաստող հայոց քաջերից մեկն էր Վանի յուզրաշին։ Երբ 1812 թվին, 20 հոկտեմբերի գեներալ Կոտլարևսկին ջարդեց Աբաս֊Միրզայի զորքերը Երասխի աջ ափի վրա, Ասլանդուզի ճակատամարտում, Վանի յուզրաշին իր մարզիկներով կռվում էր պարսից դեմ։ Հետևյալ տարին (1813, 1 հունվարի) Լենքորանի բերդը գրավելու միջոցին, Վանի յուզրաշին նույն գեներալ Կոտլարևսկիի քաջ գործակիցներից մեկն էր։

Բայց հայերը առհասարակ օտարի ծառայության մեջ մի առանձին համեստություն ունեն, մեծ գործեր կատարել, բայց փոքր պահանջներով բավականանալ։

Վանի յուզբաշին իր մատուցած ծառայությունների համար ստացավ ռուսաց կառավարությունից պրապորշչիկի աստիճան. մեդալ և մշտական թոշակ։ Իսկ Շուշի բերդի Մեհտի֊խանը (Իբրահիմ֊խանի որդին) ընծայեց Վանի յուզրաշուն որպես սեփականություն իր հայրենի Կսապատ գյուղը և շնորհեց մելիքության տիտղոս։ Նա կոչվելու էր այնուհետև Մելիք֊Վանի։

Ջրաբերդի հին տիրապետող մելիքների (Մելիք֊Իսրայելյանների) վերջին ժառանգները (Մելիք֊Աթամ II) տեղափոխված լինելով Գանձակի գավառը, իսկ նոր մելիքների (Մելիք֊Ալլահվերդյանների) վերջին ժառանգը (Մելիք֊Րովշանը)