Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1808 թվին, այսինքն՝ հենց նույն տարվա մեջ, երբ Իսրայել կաթողիկոսը վախճանվեցավ, Բաղդասար վարդապետը Թիֆլիսից ճանապարհ ընկավ դեպի Ղարաբաղ[1]։ Նա գտավ Գանձասարի վանքը բոլորովին ամայի դրության մեջ» եռանդոտ, գործունյա և ժրաջան վարդապետը կարողացավ փոքր ժամանակում ոչ միայն կարգի դնել վանքը, այլ նրան հաջողվեցավ մասամբ ետ խլել վանքի ընդարձակ կալվածները, որ զանազան թուրք բեկեր կամ հայ ազնրվականներ տիրացել էին:

Երբ Գանձասարի վանքում ամեն ինչ կարգի էր դրված, Սարգիս կաթողիկոսը թողեց Վրաստանը և Հաղպատա վանքից տեղափոխվեցավ Ղարաբաղ (1812): Նրա հետ գնացին Ղարաբաղի գաղթականներից նրանք, որ դեռևս մնացել էին Վրաստանում:

Սարգիս կաթողիկոսը Գանձասար տեղափոխվելով, շուտով նրա և էջմիածնի մեջ նոր վիճաբանություններ ծագեցան։ Այդ վիճաբանություններին առիթ տվեց կաթողիկոսի փառասիրական վարմունքը։

Մեր պատմության XXXVII գլխում տեսանք, որ Սարգիս կաթողիկոսը Վրաստանում գտնված ժամանակ, այնտեղից էջմիածին գնալով, խոստումն տվեց, որ այլևս չի պիտի գործածե կաթողիկոսական տիտղոս և կնիք, այլ պիտի բավականանա միայն արքեպիսկոպոսական տիտղոսով ու կնիքով, և դրա համար նրան հանձնեցին Հաղպատա վանքի վանահայրությունը և Վրաստանում գտնված ղարարաղցի գաղթականների առաջնորդությունը։ Եվ ամբողջ 14 տարի Վրաստանում կառավարում էր իր հոտը որպես արքեպիսկոպոս։ Բայց հենց որ վերադարձավ Ղարաբաղ, կրկին սկսեց իրան Աղվանից կաթողիկոս կոչել և կաթողիկոսական իրավունքներ ի գործ դնել։ Սարգսի այդ վարմունքը, իհարկե, պետք է հուզեր նոր կռիվ նրա և էջմիածնի մեջ։ Էջմիածնից նրան ազդարարեցին, որ պահպանե իր խոստմունքը, բայց նա ոչ միայն ուշադրություն չդարձրեց, այլ դիմելով

  1. Բաղդասար վարդապետի հետ Ղարաբաղ գնաց Սարգիս կաթողիկոսի մյուս եղբոր (Գաբրիել֊բեկի) որդի Մելիք-Գրիգորը։ Այդ ծանոթության մեջ հարկավոր ենք համարում նկատել և այն, որ Սարգիս կաթողիկոսի ագգականների թվում Վրաստանում գտնվում էր և նրա եղբայր Ալյահ֊Ղուլի-բեկը: Այդ դավաճանը նույն անձնավորությունն է, որ Իրրահիմ-խանի մոտ մատնեց Ղարաբաղի մելիքներին, նրանք ռուսաց կառավարության հետ ունեցած գաղտնի հարաբերությունների համար (տե՛ս գք. XX) Վրաստանում նա մի ժամանակ անպատիվ կերպով թափառում էր, մինչև Ղարարաղի մելիքները, վրեժխնդիր եղան նրանից, և գլուխը կտրելով մարմինը անհետացրին…