Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վենետիկի Մխիթարյանների վանքը և բերել տվեց մի-մի օրինակ նրանց բոլոր հրատարակություններից, և կազմեց հոգևոր դպրոցին կից մի հարուստ գրադարան, այնտեղ հավաքելով և Ղարաբաղի վանքերում գտնված նշանավոր գրչագիր մատյանները: Այդ գրքերը հետզհետե տպագրելու դիտավորություն ուներ իր սեփական տպարանում [1]:

Գուցե այդ գործունյա և եռանդոտ մարդն ավելի մեծ օգուտներ կհասցներ Ղարաբաղին, եթե մի քանի տարի ավելի ևս ապրելու լիներ: Մաշող հոդացավը, որ ստացել էր նա վերջին ժամանակներում, սկսեց սաստականալ և 1854թ. հունիսի 27-ին նրան գերեզման տարավ 79-ամյա հասակում: Նրա մարմինը թաղվեցավ Գանձասարի գավթի վանքի մեջ, իր երկու հորեղբայների Հովհաննես կաթողիկոսի և Սարգիս միտրոպոլիտի շիրիմների մոտ[2]: Նրա մահից հետո Աղվանից միտրոպոլիտությունը բոլորովին վերջացավ:

Բաղդասար միտրոպոլիտից հետո, Հասան-Ջալալյանների տոհմից միայն Սարգիս արքեպիսկոպոսը բավական ժամանակ վարեց Ղարաբաղի թեմական առաջնորդի պաշտոնը. նրա մահից հետո Հասան-Ջալալյաներից այլևս նշանավոր եկեղեցականներ չհայտնվեցան:

Խաչենի Հասան-Ջալալյան վերջին մելիքներից նշանավոր եղավ Բաղդասար միտրոպոլիտի եղբայր Մելիք-Ալլահվերդի II, որը վախճանվեց 1827 թվին և նրանից հետո այդ տոհմի մելիքությունը վերջացավ: Նա թողեց չորս որդի Երեմիա քահանա, Մովսես վարդապետ, Աբրահամ-բեկ և Հովսեփ-բեկ

XLIII

1813թ. հոկտեմբերի 12-ին կայացավ Գյուլիստանի դաշնակադրությունը Զեյվա բերդի[3] մոտ, որի զորությամբ պարսից պետությունը թողեց հօգուտ Ռուսաստանի, Ղարաբաղի, Շամախու,

  1. Այդ հարուստ գրադարանը այժմ համարյա բոլորովին կողոպտված է բազմաթիվ գրչագիր մատյանները այս և այն անձանց ձեռքն են անցել. մենք գտանք այնտեղ մի գրչագիր Աղվանից պատմություն միայն, որի կես մասը կտրած էին
  2. Գերեզմանը կրում է Հետևել տապանագիրը. «Այս է տապան միտրօպոլիտին` Բաղդասարա մեծի Արհին, կայսերապստակ հովուապետին, տանս Աղուանից հայոց ազգին: Յազդէ Ջալալ մեծ իշխանին. տետոն արցախական աշխարհին: Թուին ՌՑԳ. 1854, յուլիս 9
  3. Զեյվա բերդը Մելիք-Բեգլարյանների բերդն է