Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գանձակի, Շաքիի, Թալիշի, Բաքվի, Ղուբայի և Դերբենդի խանությունները։

Երևում էր, որ այդ դաշնադրությամբ պիտի վերջանային պարսից կռիվները ռուսաց հետ, և պիտի դադարեին պատերազմասեր Աբաս֊Միրզայի անընդհատ հարձակումները ռուսաց նոր գրաված երկրների վրա։ Բայց հաշտությունը երկար չտևեց։ Այդ հաշտությունը Աբաս֊Միրզայի կողմից ավելի ժամանակ վաստակելու համար էր, որ Պարսկաստանը կազդուրե իր ուժերը և նորոգված զորությամբ հետ խլե իր կորցրած գավառները։

Վերոհիշյալ խանությունները պահպանելու համար և դեռ չզսպված կովկասյան լեռնաբնակներին նվաճելու համար հարկավոր էր մի մարդ, որ ծանոթ լիներ տեղային պայմանների հետ։

Այդ ժամանակներում իր զարմանալի հաղթություններով արդեն մեծ փայլ և հռչակ էր ստացել հայազգի իշխան գեներալ Մադաթովը, մանավանդ այն կռիվների մեջ, Ռուսաստանը ունեցավ ցավ թուրքերի հետ։ Այդ հերոսը համարվում էր ռուսաց քաջ և ընդունակ զորավարներից մեկը, և նրա արևելյան ազգերի սովորություններին և նրանց հետ պատերազմելու եղանակներին ծանոթ լինելը միշտ նպաստում էր նրա անվրեպ հաջողություններին։

Իշխանի այդ հատկություններն ի նկատի առնելով, գեներալ Երմոլովի առաջարկությամբ, երբ այդ վերջինը նշանակվեցավ Անդրրկովկասի գլխավոր կառավարիչ, միևնույն ժամանակ, 1816 թվին, բարձրագույն հրամանով իշխան Մադաթովը նշանակվեցավ Անդրկովկասի առանձին զորաբաժնի հրամանատար։

Իսկ 1817 թ. նշանակվեցավ նա Ղարաբաղի, Շաքիի և Շիրվանի խանությունների զինվոր ականնահանգային գլխավոր կառավարիչ, միևնույն ժամանակ, 1816 թվին, բարձրագույն հրամանով Մադաթովը նշանակվեցավ Անդրկովկասի առանձին զորաբաժնի հրամանատար:

Իսկ 1817 թ. նշանակվեցավ նա Ղարաբաղի, Շաքիի և Շիրվանի խանությունների զինվորական-նահանգային գլխավոր (военно-окружной начальник): Նրան հանձնված էր հսկել հիշյալ խանությունների կառավարության և բարեկարգության վրա։

Իշխան Մադաթովը դուրս էր եկել Ղարաբաղի տրեխներով, բայց վերադարձավ իր հայրենիքը գեներալ-լեյտենանտի աստիճանով, կուրծքը զարդարած բազմաթիվ շքանշաններով։ Բոլորը ինչ որ ուներ նա, ստացել էր տոկուն զինվորի և քաջ պատերազմողի աշխատությամբ։ Հայրենիքը ուրախությամբ ողջունեց նրան. բոլոր հայերի սրտերը լցված էին պարծանքով և հպարտությամբ։ Մելիքների ոգևորությանը չափ չկար, բոլորը հույս ունեին, որ իշխանի շնորհիվ կվայելեն իրանց վաղեմի իրավունքները։

Երկու տարի զբաղվեցավ իշխանը կովկասյան լեռնաբնակների հետ ամենադժվարին կռիվներով, և նա պսակեց իր