Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաղթությունները ամբողջ հյուսիսային Դաղստանը նվաճելով և տեղային կիսավայրենի է ավազակաբարո ցեղերը հանգստացնելով։

Վերադառնալով Ղարաբաղ, նա սկսեց զբաղվել իր հսկողությանը հանձնված երեք խանությունների բարեկարգությններով հիմնեց նրանց մեջ գավառական դատարաններ կամ դիվաններ, և ինքը շատ անգամ ներկա էր գտնվում գործերի քննությանը:

Իսկ Ղարաբաղի կառավարիչը դարձյալ մնացել էր Իբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանը, որը այդ ժամանակ ռուսներից գեներալի աստիճան էր ստացել և պահպանում էր խաների, թեև սահմանափակված, բայց վաղեմի իրավունքները։ Սահմանափակված ասում ենք նրա համար միայն, որ նրան արգելված էր պատժել, մահվան դատապարտել, իսկ մյուս արտոնությունների վերաբերությամբ, կարելի է ասել, որ նա այժմ ավելի իրավունքներ էր բանացնում, քան թե ուներ պարսիկ տիրապետության ժամանակներում։ Նա ինքնակամ կերպով հողեր, գյուղեր, կալվածներ էր ընծայում, ուր որ ցանկանում էր (իհարկե, ոչ իր սեփականությունից) կամ խլում էր մեկից և մյուսին էր տալիս, մի խոսքով, վարվում էր երկրի հոդի և հպատակների հետ իբրև նրանց էիա կատար տերը։

Մոհտի-խանի այդ կամայականությունը առաջ եկավ Ղարաբաղի նոր տիրապետող ռուսների սխալ հասկացողությունից առհասարակ խաների նշանակության մասին և նրանց իրավունքների ո՛ր աստիճան տարածվելու մասին։ Ռուսները, որոնք իրանց երկրում տեսել էին ճորտություն, տեսել էին կալվածատերերի անսահման իրավունքները իրանց հողերի և ճորտերի վերաբերությամբ, որոնց մինչև անգամ որսորդական շների հետ էին փոխում,— հասկանալի է, որ ռուսներին չէր կարող օտարոտի երևնալ խանի վարմունքը, մանավանդ, որ արդեն համարում էին նրան իբրև Ղարաբաղի տիրապետող և ժառանգական իշխան (владетельный князь):

Այդ ժամանակ ոուսներր շատ փոքր ծանոթություններ ունեին Պարսկաստանի կառավարչական կարգերի, օրենքների և սովորությունների մասին։ Խանը, եթե ուներ մի գյուղ կամ այլ կալվածք, իբրև հասարակ սեփականատեր, կարող էր վաճառել։ Բայց նա երկրի տերը և թագավորը չէր, որ իրավունք ունենար հասարակաց հողերը բաշխելու, ընծայելու ում որ ցանկանար, կամ հետ խլելու ումից որ ցանկանար։

Կրկնում ենք, որ խանի այդ կամայականությունը առաջ եկավ ռուսաց այն ժամանակվա պաշտոնակալների սխալ հասկացողությունից խաների նշանակության մասին, և