Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեռևս որոշված չէր: Թողյալ այդ ռուսները որպես վերևում հիշեցինք, խիստ բարձր կարծիք ունեին խաներին նշակության մասին: Այդ հանգամանքներից օգուտ քաղելով, Մեհտի-խանը սկսեց ավելի իրավունքներ բանացնել, քան թե ուներ առաջ:

Թե խանը և թե նրան շրջապատողները շատ լավ հասկանում էին, որ իրանց իշխանությունն արդեն անցել էր—հասկանում էին, թե որքան ժամանակավոր և անհաստատ էր իրանց դրությունը, և այդ պատճառով շտապեցին ժամանակից օգուտ քաղել:

Մեհտի-խանը սկսեց աջ ու ձախ իր մերձավորներին բարեկամներին, ազգականներին ամբողջ գյուղեր, կալվածներ և հողեր պարգևել: Նրա կամայականությունը ավելի վստահություն տվողը եղավ ինքը իշխան Մադաթովը, որը իբիև նահանգային զինվորական գլխավոր, ռուսաց կառավարությունից նշանակված էր խանի գորցողությունների վրա հսկելու և նոր գրաված երկրի մեջ կարգ պահպանելու համար:

Իշխան Մադաթովի ծագումը մասնավորապես ցույց տվինք մեր պատմության XXXI գլխի մի ծանոթության մեջ: Նրա հայրը, Մեհրաբյանց Գյուքին, հասարակ գյուղացի էր, բնակվում էր Չանախչի (Ավետարանոց) բերդում, և մի ստոր պաշտոն էր կատարւմ Վարանդայի տիրապետող Մելիք-Շանազարյանների տանը: Նրա մոր եղբայր Պետրոս յուզբաշի Մադաթյանը Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդի տան նազիրն (տնտեսն) էր: Իշխանը կրեց իր մոր տոհմի ազգանունը, որը փոքր-իչ պատվավոր էր, և իր Ռոստոմ անունը փոխելով, կոչվեցավ Վալերիան Գրիգորովիչ Մադաթով:

Որպես իր իշխանական տիտղոսը ստացավ նա Ս.Պետերբուրգում Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդի շնորհված վկայականով, այժմ իր բարձր փառքով իր հայրենիքը, Ղարաբաղ վերադառնալուց հետո, ցանկացավ նույն Մելիք-Շահնազարյանների, իր բարերարների հայրենական կալվածքների ինքը կալվածատեր լինել: Մեհտի-խանը ընծայեց նրա Վարանդայի գավառում 15 գյուղեր իրանց ընդարձակ հողերով սահմաններով և բնակիչներով: Այդ գյուղերը Մելիք-Շահնազարյանների դարևոր կալվածներն էին: Ամբողջ Վարանդան, որպես ընթերցողին հայտնի է, ամենահին ժամանակներից Մելիք-Շահնազարյանների տիրապետութհան ներքո էր գտնվում: Հիշյալ 15 գյուղերի թվում գտնվում էր և Չանախչի