Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերականգնելու Պարսկաստանի վաղեմի փառքը, չէր կարող համբերել, որ Պարսկաստանի մի ամենալավ մասը, որպիսին էր Անդրկովկասը, տիրեին ռոսները:

Նրա բանակի մեջ գտնվում էին Ղարաբաղի Մեհտի-խանը Շաքիի Սելիմ-խանը և Շիրվանի Մուստաֆա-խանը, որոնք առաջ ռուսաց կառավարության հպատակության երդում էին տվել, իսկ հետո դավաճանելով փակել էին Պարսկաստան, և պարսից զորքերի հետ վերադառնալով, աշխատում էին ապսամբեցնել Անդրկովկասի մահմեդականերին ռուսների դեմ։ Նրա զորապետների թվում գտնվում էր և վրաց իշխանազն Ալեքսանդրը մի քանի վրացի ազնվականների հետ, որոնք հուզում էին Ղազախի, Բորչալուի և Շամշադինի թարաքամաններին ռուսների դեմ։

Անցնելով Երասխը և մտնելով Զանգեզուրի մահալը, Աբաս-Միրզան բոլորովին ջարդեց ռուսաց մի բատալիոն, որ գտնվում էր Կորիս գյուղում։ Այստեղից արագությամբ մտավ նա Ղարաբաղի գավառը և տիրեց ամեն տեղ:

Ղարաբաղի պահպանության համար ռուսները թողել էին եգերյան զորագունդից 6 ռոտա միայն, պոլկովնիկ Ի․ Ա․ Րեուտի հրամանի ներքո, որոնք գտնվում էին Չանախչի ավանում, որը այդ ժամանակ պատկանում էին իշխան Մադաթովին։ Երբ պարսից զորքերը մոտեցան, Պոլոկովնիկ Րեուտը թողեց Չանախչին, և իր զինվորների հետ փախչելով, հազիվ կարողացավ ամրանալ Շուշի բերդում։

Պարսիկները գրավեցին Չանախչին և Աբաս Միրզային առաջին գործը եղավ հրամայել, որ քանդեն իշխան Մադաթովի պալատը, որը կառուցել էր նույն ավանում։

Նախընթաց գլխում տեսանք, որ իշխան Մադաթովը ստացավ Մեհտի գյուղից 15 գյուղեր, որոնց թվում գտնվում էր և Չանախչին։ Այդ գեղեցիկ ավանը Մելիք-Շահնազարյանների ամրոցն էր․ այնտեղ էին գտնվում այդ տոհմի վաղեմի պալատները։ իշխան Մադաթովը այդ պալատները քանդել տալով նրանց ավերակների վրա հիմնեց իր նոր պալատը, որի փառքը երկար վայելել չկարողացավ նա…

Աբաս-Միրզան Չանախչին ավերակ դարձնելով, անցավ և պաշարեց Շուշի բերդը: Իր առաջապահ զորքերը իր երեց որդի Մահմադ-Միրզայի և Ամիր-խան սարդարի[1]

22 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ.X

  1. Ամիր-խան-սարդարը Աբաս-Միրզայի հոր՝ Ֆաթալի շահի փեսան էր: առաջնորդությամբ