Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իշխան Մադաթովի կալվածներիցն էին), քարջությամբ պատասխանում էին պաշարված բերդի բոլոր կետերի վրա թշնամու հարձակումներին, որը չուներ ոչ բավականաչափ ուտելու պաշար և ոչ հրանոթներ, որոնք մնացել էին Չանախչիի մեջ, 42-րդ եգերյան զորագունդի բնակության տեղում: Տեսնելով գարնիզոնի այդքան համառ ընդդիմադրությունը և հույս չունենալով ուժով նվաճելու նրան, Աբաս-Միրզան աշխատում էր տկարացնել նրան գիշերային աննդհատ հարձակումներով և կրակ թափելով... Վերջապես և նրա մեջ հաջողություն չգտնելով, սկսեց զանազան խոստմունքներով հրապուրել բերդին մեջ գտնվաց հայերին, աշխատելով համոզել, նրանց որ բաժանվեն ռուսներից: Բայց և այդ ձեռնարկության մեջ հանդիպեց հայերի կողմից միահոգի և հաստատուն մերժման: Սահմանագլխի այդ նշանավոր բերդի գրավումը անպատճառ կունենար մեզ (ռուսների) համար չափազանց վատ հետևանքներ. որովհետև, Աբաս-Միրզան տիրելով նրան, այլևս արգելք չէր ունենա կանգնեցնել իր արշավանքը, և ուղղակի արաջ կխաղար դեպի Թիֆլիս, ուր կարող եր հասնել նախքան թեմեր զորքերը ժամանակ կգտնեին միանալու, որ պաշտպաներն այդ քաղաքը: Շուշի կատարված գորցողությունները սքանչելի էին: Գիշերով պատրաստված վարորդը և գնդակների քանակությունը գործ էր ածվում ցերեկով: Մինչև անգամ կնիկները և մանկահասակ աղջիկները ցույց էին տալիս եռանդ և քաջություն, օգնում էին պաշարվածներին հենց պատշներին վրա, կռվելու ժամանակ բաժանել նրանց պատրոնները: Դեռ մինչ այսօր պատմվում է շատ զրույցներ Շուշի բնակիչների այդ ժամանակի ինքնազոհությունների մասին...»[1]:

Այդ ինքնացոհությանը օրինակներից մենք կհիշենք մեկը միայն, որի մեջ փայլում է ղարաբաղցի կնոջ հերոսութհունը:

Հենց նույն օրը, երբ Աբաս-Միրզայի զորքերը պաշարում են Շուշի բերդը, մի աղքատ կին իր ամուսնի հետ տարել էին մի պարկ ցորյան ջրաղացը աղղալու համար: Շուշի բերդի ջրաղացները գտնվում են Գարգար գետի ձորի մեջ, Հյունոտ անունով գյուղի մոտ: Ով որ տեսել է այդ անդնդախոր ձորը, ով որ տեսել է այդ նեղ ճանապարհը, որ քարափների կուրծքի վրայով, սարսափելի գահավերժներիից բարձրանում է դեպի բերդը, կարող է

  1. «Жизнь геберал-лейтенанта княза Мадатова». Извините втарое. Санкт-Петербург, 1863. Երես 115-116