Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թվել, թե որքան ողորմած էր նա դեպի հայոց ժողովուրդը և որքան բարձրացրեց նա այդ ժողովրդի դրությունը, նրան ամեն կերպ ապահովությունների շնորհելով։ Բայց այն ևս պետք է նկատել, որ Աբաս—Միրզան այդ բոլորի մեջ ուներ և իր քաղաքական նպատակները: Նա ամեն հնարներ գործ էր դնում, որ հայերի սրտերը ամուր կերպով կապել Պարսկաստանի հետ և նրանց համակրությունը դեպի ռուսները սառեցնե։ Այսուամենայնիվ, ինչ էլ որ լինեին նրա քաղաքական նպատակները, բայց դարձյալ նրա համակրությունը դեպի հայերը բոլորովին անկեղծ էր։[1]

Աբաս—Միրզան և նրա նախորդները հայերի մեջ գտնում էին ոչ միայն լավ երկրագործի, վաճառականի և արհեստավորի արժանավորություններ, այլ զինվորական տաղանդ և կառավարչական ընդունակություններ ևս։ Նրա ժամանակ, կամ նրանից առաջ հայերից շատերը ոչ միայն զինվորական բարձր աստիճանների հասան, այլ վարում էին ամբողջ նահանգների փոխարքայության պաշտոն, դեր էին խաղում դիպլոմատիայի մեջ, կառավարում էին պետական գանձը և մինչև անգամ իշխում էին շահերի կանանոցներում ներքինիների և ներքինապետների պաշտոնով[2]:

  1. Նրա անկեղծությանը կարող է ապացույց լինել այն, որ 1827 և 1828 թվերում Պարսկաստանի հայոց դեպի Անդրկովկաս գաղթականության ժամանակ. որքան աշխատեց նա, որ հայերը չգաղթեն: Բայց ռուսաց սվինները, Ներսեսը և Լազարյանը, նրա բոլոր ջանքերը Թողեցին ապարդյուն և ավելի քան 40 հազար հայեր գաղթեցին դեպի Արարատյան նահանգը և այլ տեղեր:
  2. Պարսկաստանում այդ ժամանակներում ծաղկած հայ ավագների պատմությունը առանձին գրքի կարոտ է. մենք կհիշենք նրանց անունները միայն. 1. Յուսուֆ—խան սփանդիտր (մարզպան) Արաղստանի: 2. Մյուս Յուսուֆ—խան թոփշի—բաշի (թնդանոթաձիգների գլխավոր): 3. Մուսա—բեկ թոփշի—բաշի: 4. Աղա Յաղուբ ներքինապետ շահի: 5. Աղա—Իբրահիմ ղարաբաղցի, ազդեցության տեր ներքինի Ֆաթալի—շահի կանանոցում: 7. Բժշկապետ Դավիթ—խան Մկրտչյան նոր ջուղայեցի, Ֆաթալի—շահի և Մահմեդ—շահի ժամանակներում բարձր Դռան բժիշկ: 8. Խուդադատ—խան սալմաստեցի, կառավարիվչ Ատրպատականի զանազան գավառների 9. Դավիթ—խան ասպետ և Միրադ—Յուսուֆ—խան Մելիք—Շահնազարյան դր—Շապուր. առաջինն էր թարգման Ֆաթալի—շահի մոտ և իբրև Պարսկաստանի լիազոր դեսպան ուղարկվեցավ Նապոլեոն 1 մոտ. երկրորդը առաջինի հորեղբոր որդին թր, Պարսկաստանից դժգոհ լինելով, եկավ Թիֆլիս. հետո գնաց Ս. Պետերբուրգ, այնտեղ վախճանվեցավ: 10. Զոհրաբ—խան խանզադար—շահրիար, այսինքն՝ արքունի գանձապետ, դա Ֆաթալի—շահի