Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր պատմության մեջ աշխատել ենք փոքր—ինչ ընդարձակ տեղ տալ ոչ թե նշանավոր տոհմական ազնվականներին, այլ ժողովրդի ստորին ծալքերից հայտնված, ժողովրդի զորությունը և ոգին արտահայտող հերոսներին, որպես էին Դալի—Մահրասան (Ավագ վարդապետը), Թյուլի—Արզումանը, Չալադան յուգրաշին, Մելիք—Վանին և դրանց նմանները: Այդ տեսակ անձնավորություններից մեկն էր Բայինդուրյան Ասրի-բեկը, որը թողնելով Աբաս

իբրև երևելի զորավար, նա այն աստիճան բարձրացավ Պարսկաստանում, որ կառավարությունը նրան շնորհեց սամր—դովլե տիտղոսը, որ նշանակում է սուր պետության։ Երկար ժամանակ վարեց Շիրազի, Բակտրիայի, Լոռիստանի, Շուշտերի և Դասֆիջի փոխարքայության բարձր պաշտոնը: Դրա որդիներից մեկը, գեներալ Նարիման—խանը, այժմ պարսից Վիեննայի դեսպանն է, իսկ մյուսը՝ գեներալ Ջհանգիր—խանը այժմյան շահի աջուդան—բաշին (ադյուտանտների գլխավորը) միևնույն ժամանակ ամբողջ Պարսկաստանի արտիլերիայի գլխավորն է 36 Դավութ—խան սարթի (գեներալ) և սարհանդ (գնդապետ) Սագինյանց, քաջ և նշանավոր զինվորականներ էին։ 37.Ավագ—խան Մելիք—Մեհրաբյանց, հին—նախիջևանցի, ծառայում էր Թավրիզի ռուսաց հյուպատոսարանում, միևնույն ժամանակ տեղային ռուսահպատակ վաճառականների թաջիր—բաշին, այսինքն՝ առևտրական դիվանի գլխավորն էր իր կատարած նշանավոր գործերով նա մեծ հարգանք և հռչակ ստացավ Պարսկաստանում, և թողեց անմոռանալի հիշատակ, տեղային քրիստոնյաների մեջ, երկու անգամ ազատելով Թավրիզի հայերին մոլեռանդությունից կատաղած մահմեդականների սարսափելի կոտորածից։ Դրա որդին. Սուլեյման—խանը, այժմ Թիֆլիսում արևելյան լեզուների գլխավոր ցենզորի պաշտոն էր վարում։ 38. Միրզա—Յուսուֆ Ներսեսյանց ղարաբաղցի, քարտուղար շահի դիվանում (դա Մոսկվայի պրոֆեսոր Ներսեսյանի հայրն էր)։ 39. Ասրի—բեկ Բրհատուրյանց, Աբաս-Միրզայի մոտ թիկնապահի պաշտոն էր կատարում, դա միևնույն անձնավորությունն էր, որ թողեց պարսից ծառայությունը և եկավ իշխան Մադաթովի մոտ։

Բացի զինվորական, քաղաքական, դիվանագիտական ասպարեզներից, բացի շահի Բարձր Դռան մոտ զանազան նշանավոր պաշտոններ վարելուց, հայերր երևելի գտնվեցան և պարսից հոգևորական դասակարգի մեջ, իհարկե, կրոնափոխ լինելուց հետո: Դրանցից կհիշենք Մոլլա—բաշի (մոլլաների գլխավոր) Միրզա—Աբասի անունը և Հաջի Մոլլա—Քարիմ Տեր—Գրիգորյանի անունը, որի եղբոր թոռը այժմ Թիֆլիսի Մողնու եկեղեցում քահանա է։

Ավելորդ չենք համարում նկատել, որ վերոհիշյալ անձնավորություններից. ոմանք Աղա—Մամադ—խանի Թիֆլիսից և Անդրկովկասի այդ տեղերից տարած, (1795) և ոմանք Աբաս—Միրզայի իշխան Ցիցիանովի հետ ունեցած կռվի ժամանակ (1804) Աբաբանից տարած գերիներից են, որոնք իրանց բնական ձիրքերով Պարսկաստանում այնքան առաջ գնացին, որ բարձր պաշտոնների հասան: Անունների պարսկական ձևով փոփոխությունը թող չսխալեցնե ընթերցողին, իբր թե դրանք միայն մի քանիսի բացառությամբ, մնացած բոլորը պահպանեցին իրանց հայությունը և քրիստոնեական կրոնը: