Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ճակատագրով վիճակված էր իշխանին հանդիպել իր խաղաղ վախճանին թշնամուն երկրի վրա, որը վկա է եղել նրա հաղթություններին նրա երիտասարդական հասակում, որը տեսել էր նրա փառավոր գործերը նրա արյական հասակում: Նրա մարտակիցների անկեղծ տրտմությունը և հաղթված թշնամիների խորին հարգանքը հուղարկավորում էին նրան դեպի գերեզման:

Դա խիստ փաղաքշական է. այդ է պարգևը կյանքի աշխատանքների կռիվների:

Մի հայացք ձգելով նրա անցած ճանապարհի վրա, նրա գործերի, բնավորության և նրա թողած հիշատակների վրա, համարձակ կարելի է հայտնել հետևյալ կարծիքը նրա մասին, թե բնությունը ստեղծել էր նրան միայն պատերազմող լինելու համար: Չնայելով կրթության պակասությանը, բայց բնականից ունենալով անհամեստ լուսավոր խելք և հասկացողություն, ունենալով բնավորության զորություն և հաստատամտություն, նա իր պարզ և սուր ըմբռնողությամբ փոխարինում էր այն համեմատությունները, որոնց ուրիշները հազիվ կարողանում են ստանալ արհեստի և գիտության շնորհիվ: Հայացքների ճշմարտությունը երբեք չէր սխալեցնում նրան, ոչ պատերազմական-դիրքերը ընտրելու ժամանակ և ոչ թշնամու ուժերը և դիրքերը հետազոտելու ժամանակ: Նրա կշռադատությունը դիրքը երբեմն զարմացնում էր մինչև անգամ նրանց, որոնք ճանաչում էին նրան: Բավական էր հարևանցիորեն հայացք ձգել մի որևիցե անծանոթ երկրի վրա, նա արդեն կատարյալ հասկացողություն կստանար նրա տեղագրական դրության մասին: Մի քանի անգամ հանդիպելով իր նոր ախոյանին, նա արդեն կչափեր նրա ուժերը: Երբեք չէր սխալվում նա, երբ նշանակում էր այն կետերը, թե որտեղ պետք է ընդդիմադրել թշնամուն կամ որտեղ պետք էր հարվածել նրան: Երբ հասնում էր հարձակման վճռական րոպեն, որը նա սկզբից նախագուշակում էր, գտնում էր նրան միշտ պատրաստ:

Բաց հայացքների և ընբռնողության ճշմարտությունը, խելքի և հասկացողության խորությունը գտնվում են շատ զորավարների մեջ և մնում են ապարդյուն: Նրանք բավական են մի խորհրդատվի համար, բայց բավական չէն մի զինվորական առաջնորդի համար: Մադաթովը միացնում էր դրանց հետ և ուրիշ ամաենանշանավոր հատկությունները. անձնական քաջությունը, որը չէր վհատում ոչ մի վտանգի առջև, սառցային սառնասրտություն, որը չէր վրդովվում ոչ մի անակնկալ դեպքի ժամանակ, և այն որ