Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենից հազվագյուտն է,— դա էր նրա բարոյական արիությունը, որը չէ վախենում ոչ մի պատասխանատվությունից: Վճռելու մեջ խիստ համարձակ էր նա, իսկ իր դիտավորությունները կատարելու մեջ չափազանց շուտափույթ: Այդ արագությունը, որը մեծ զորություն է պատերազմի գործի մեջ, որը նա պատշած հանճարների՝ Նապոլեոնի և Սուվորովի գլխավոր հատկանիշն էր, - էր միևնույն ժամանկա հաստատ երաշխավորություն իշխան Մադաթովի բոլոր ձեռնարկությունների հաջողությունը:

Այդ եզրակացությունները ակամայից ներկայանում են մեր մտքում, երբ քննում ենք իշխան Մադաթովի մշտական հաջողությունները անհամեմատ գերազանց ուժերի դեմ, երբ տեսնում ենք այն նշանավոր հետևանքները, որոնց հասնում էր նա խիստ սահմանափակ մեջոցներով, և երբ ի նկատի ենք առնում այն անհամեմատ փոքր կորուստը, որը կրում էին նրա զորքերը ամենափառավոր հաղթությունների մեջ: Երիտասարդական հասակում իր ուրախ բնավորությամբ գրավեց նա իր ընկերների սերը. իր ստորադրյալների հետ սրտաբաց էր նա, խիստ սաստիկ կարգապահություն պահպանելով հանդերձ, սիրում էր նա իր զինվորներին, միշտ ուներ նրանց մասին ջերմ հոգատրություն, բորբոքում էր նրանց ոգին, իր վարմունքով բարձրացնում էր նրանց բարոյական զորությունը և դրանով ներշնչում էր իր նրանց մինչև այն փոխադարձ հավատարումությունը, որը տանում է դեպի քաջագործություններ: Բաղտավոր գտնվելով իր բոլորը ձեռնարկություններին մեջ, նա հավատում էր իր բախտին, որը երբեք չէր դավաճանում նրան: Այդ հավատը դեպի իր աստղը շատ անգամ նկատվել է մեծ զորավարների մեջ: Հարևանցիորեն դատողները ծաղրում են այդ հավատը, իսկ ավելի փոքրը քննողները հարգում են նրան, որովհետև միանում են մարդու թե ճշմարիտ զորությունը թե զորության զգացմունքը: Ավելացնում ենք, որ նա հավատում էր ռուսաց զինվորների ոգուն և նրա համակրությանը դեպի իր գլխավորը, և այդ պատճառով նրա հրամանատարության ներքո զորքը առաջ էր գնում ուրախությամբ, ասելով. «Մենք գիտենք, որը նրա հետ մարդ իզուր չի կորչի»: Սկսած կապիտանի աստիճանից իշխան Մադաթովը իր քաջությամբ ստացավ այն բոլոր գերազանցությունները, այն բոլոր պատվանշանները, որ ուներ նա: Այսպես էր խոսում նա ինքը, և այսպես կասեն ամենքը, որոնք ծանոթ են նրա կատարած ծառայությունների հետ:

Նա ապերեց և մեռավ որպես հայրենիքի հավատարիմ որդի