Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր անձնազոհությամբ միշտ նվիրված մնաց իր թագավորին մշտապես հոգ տանելով Ռուսաստանի փառքի համար[1]:

Մենք մեր կողմից կավելացնենք, որ Ղարաբաղը իրավունք ունի պարծենալու, որ տվեց Ռուսաստանի մի այսպիսի հերոս, բայց ցավում ենք, որ այդ քաջը իր հայրենիքի սերը գրավել չկարողացավ․․․

Իշխան Մադաթովը ուղղակի ժառանգ չթողեց։ Մահից հետո նրա իշխանուհի տիկինը եկավ Ղարաբաղ, որ հանգուցյալի ընդարձակ կալվացքները բաժանե նրա հեռավոր և մերձավոր ազգականնենրի մեջ, և ինքն էլ իր մասը ստանա։ Բայց ժառանգների և տիկնոջ մեջ անհամաձայնութուններ ձագեցան, այդ պատճառով տիկինը վշտացած գնաց Ս․ Պետերբուրգ և բոլոր 15 գյուղերը տվեց արքունի գանձարանին, ստացավ մի նշանավոր գումար։ Ժառանգակաները մնացին առանց բավականությունը ստանալու։

27 թվի ռուս-պարսկական պատերազմը վերջացավ հօգուտ Ռուսաստանի․ Երասխ գետը նշանակվեցավ սահմանագիծ երկու պետությունների մեջ. և այդ գետի ձախ կողմում գտնված բոլոր պարսկական խանությունները մտան ռուսաց տիրապետությամբ ներքո:

Ռուսաստանը դրեց Պարսկարստանի վրա պատերազմական տուգանք, և որ ամենագլխավորն էր, 40,000 հայեր Պարսկարստանից գաղթեցրեց և բնակեցրեց իր նոր գրաված երկրների վրա։ Որպես պարսից խաների, այնպես էլ հայոց մելիքների իշխանությունը վերջացավ։ Այնուհետև հայոց մելիքների ժառանգները այլևս ուրիշ բանի համար չէին մտածում, աշխատում էին միայն մտնել ռուսաց ծառայությունների մեջ, աստիճան և շքանշաններ ստանալու համար։ Այդ փառասիրական ձգտումը անգիտագցաբար այն օգուտը ունեցավ, որ մելիքների ժառանգները ռուսաց ծառայության մեջ գտնելով, և ռուսաց օրենքների ու ազդեցությամբ տեր անձինքների հետ ծանաթանալով, կարողացան ձեռք բերել իրանց հայրենական կալվածների մի մասը։

Բայց մի հարց կմնա անվճիռ, թե ինչու տիրապետող մելիքների ժառանգներն ընդունվեցան իբրև տոհմական ազնվականներ և ոչ իբրև իշխանազներ, քանի որ Խամսայի հինգ մելիքությունները կազմող տները իսկապես իշխանական ծագումից էին։

  1. «Жизнь генерал-лейтенанта князя Мадатова». Издание втарое. С. Петербург. 1863 г. Երես 188-191