Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր պատմությունները այնքան հաճախ անգամ կրկնել էր, որ «հայր մեր»-ի նման անգիր սերտած էր։

Շուշիում Գրիգոր֊-բեկ Հասան-֊Ջալալյանը հանձնեց ինձ մի հարուստ հավաքածու զանազան ֆիրմաների, հրովարտակների, պաշտոնական թղթերի, որ շնորհված է եղել պարսից շահերից և օսմանցոց տիրապետողներից Ղարաբաղի կաթողիկոսներին ու մելիքներին: Այդ հավաքածուի մեջ գտնվում է Հասան-Ջալալյան տեհմի ամբողջ ճյուղագրությունը ժամանակագրական կարգով. բացի դրանից, հավաքված են օրինակները այն արձքանագրությունների, որ նմնացել են քարերի վրա և որ վերաբերում են այդ տոհմին: Հավաքածուն կազմել է Բաղդասար միտրոպոլիտը և յուրաքանչյուր թղթի թարգմանության տակ իր ձեռգով ստորագրել է «ուղիղ և ընդ նախագահափարին»: Թե որ աստիճան տիրապետում էր Բաղդասար միտրոպոլիտը պարսկերեն, թուրքերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներին, որ կարողանար այդ լեզուներով գրված թղթերի թարգմանությունը համեմատել բնագրի հետ,-այդ մեզ հայտնի չէ, միայն այսքան կասենք, որ թարգմանությունը սաստիկ անպիտան է, մանավանդ աշխարհաբան թարգմանվածները. շատ տեղերում ոչինչ չե հասկացվում: Բաղդասար միտրոպոլիտը մեծ սխալ է գործել, որ պատմության համար այդ թանկագին հավաքածուի բնագրերի օրինակները չէ դրել թարգմանությունների հետ:

Շուշիում բավական տեղեկություններ հավաքելով այդ բերդի վաղեմի իշխողները՝ Փանահ-խանի, Իբրահիմ-խանի, և Մեհտի-խանի մասին, ես անցա Վարանդայի գավառը, Մելիք-Շահնազարյանների տիրապետության երկիրը: Երկու օր մնացի Չանախչի կամ Ավետարանոց բերդում, ուր բնակվում էին Մելիք-Շահնազարյանները, որ մինչև այսօր տեսնվում են նրանց ամրոցների ավերակները, որ դրված են այդ տոհմի նշանավոր ներկայացուցիչներից շիրիմները: Այստեղ մի ծերունի դեռևս չէ մոռացել, թե ինչեր են կատարել այդ բերդում, գիտե այդ բերդի իշխողների յուրաքանչյուրի կատարած գործը:

Ցույց տալու համար, թե մեր գավառներում ո՛րպիսի արգելքների և մինչև անգամ անախորժությունների կարող է հանդիպել մի ուղևորը, որ ուսումնական նպատակներով ճանապարհորդություն է անում, ես մեջ կբերեմ մի դեպք, որ տեղի ունեցավ Չանախչի բերդում: